Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտին
https://parstoday.ir/hy/news/iran-i225916-Իրանցի_նախարարը_հանդես_է_եկել_Ադրբեջանի_տարածքով_Ռուսաստանի_հետ_էլեկտրացանցերը_միացնելու_օգտին
Ռուսաստանն ու Իրանը ունեն մեծ էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, նրանք կարող են տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել, որից կարող են օգտվել այլ երկրներ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2024 15:02 Asia/Tehran
  • Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտին

Ռուսաստանն ու Իրանը ունեն մեծ էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, նրանք կարող են տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել, որից կարող են օգտվել այլ երկրներ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլիևի հետ հանդիպման շրջանակում Ալիաբադին նշել է, որ Ռուսաստանն Իրանի առանցքային հարևաններից մեկն է և առանձնահատուկ նշանակություն ունի հարևան մյուս երկրների շարքում, հայտնում է IRNA-ն։

«Այս հանդիպմանը երկու կարևոր հարց է բարձրացվել՝ կապված Սիրիկ էլեկտրակայանի կառուցման և Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրական կապերի ստեղծման ու ամրապնդման հետ»,- ասել է Ալիաբադին։

«Ինչ վերաբերում է Սիրիկ էլեկտրակայանին, ապա Իրանի և Ռուսաստանի միջև պայմանագիր է կնքվել, և մենք շահագրգռված ենք դրա իրագործմամբ։ Ռուսական կողմը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում այդ հարցում իրանական ընկերությունների հետ համագործակցելու հարցում»,- հավելել է նա։

«Մենք վաղուց առաջարկներ ենք ներկայացրել՝ ամրապնդելու այդ էլեկտրական կապը երկու երկրների համագործակցության միջոցով՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը», - ասել է իրանցի դիվանագետը՝ նշելով, որ մինչ այժմ Իրանի և Ռուսաստանի միջև կայուն էլեկտրական կապ չի եղել։

«Ռուսաստանն ու Իրանը ունեն մեծ էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, նրանք կկարողանան էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել տարածաշրջանում, որից կարող են օգտվել նաև այլ երկրները», - ընդգծել է նախարարը։

news.am