Բաղայի․Իրանի դեմ թշնամիների սպառնալիքները, պատժամիջոցներն ու ճնշումներն ապարդյուն են
https://parstoday.ir/hy/news/iran-i225940-Բաղայի_Իրանի_դեմ_թշնամիների_սպառնալիքները_պատժամիջոցներն_ու_ճնշումներն_ապարդյուն_են
Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանի դեմ թշնամիների սպառնալիքները, պատժամիջոցներն ու ճնշումներն ապարդյուն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2024 12:10 Asia/Tehran
  • Բաղայի․Իրանի դեմ թշնամիների սպառնալիքները, պատժամիջոցներն ու  ճնշումներն ապարդյուն են

Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանի դեմ թշնամիների սպառնալիքները, պատժամիջոցներն ու ճնշումներն ապարդյուն են։

Հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը, Սահաբ ցանցը հաղորդել է,որ  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իրանին ընդդիմանալու Դոնալդ Թրամփի ձախողած փորձին, Սպիտակ տան նոր վարձակալներին խորհուրդ է տվել դիմել բանականությանը և  ասել՝  փորձվածը նորից փորձելը  սխալ է»:

 Բաղային հավելել է,- Մեր բանակցությունները ոչ միայն երկխոսության համար են, այլ նաև նպատակային են և Իրանի Իսլամական Հանրապետության շահերն ու ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Մենք քաջ գիտենք, որ Իրանի ազգային անվտանգությունը տարանջատված չէ տարածաշրջանի անվտանգությունից։

 Իրանի ԱԳՆ խոսնակը  Իսրայելի կողմից իրականացվող Գազայի ժողովրդի ցեղասպանության մասին ասել է.-Ամերիկան ​​և Գերմանիան Սիոնիստական ​​ռեժիմի զենքի  գլխավոր մատակարարներն են, հետևաբար Իրանի առաջնահերթությունն է՝ միջազգային հանրության մոբիլիզացումը այդ ռեժիմին դիմակայելու հարցում։

 Ի դեպ  Բաղային ռուս-ուկրաինական պատերազմի մասին ասել է.- Հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունն այս  պատերազմի սկզբից հայտարարել է ,որ Թեհրանի վճռական  և սկզբունքային համոզմունքն այն է, որ ուժի կիրառումն ընդունելի չէ միջազգային հարաբերություններում, և մենք համոզված ենք, որ երկրները պետք է  իրենց տարաձայնությունները լուծեն խաղաղ և դիվանագիտական ​​մեթոդներով, իսկ Ուկրաինայի հարցը նույնպես պետք է լուծվի երկխոսության միջոցով։