Իրանի պաշտպանական իշխանությունը հակասում է համաշխարհային խաղաղության վերաբերյալ իմպերիալիստական համակարգի ծրագրին
ԻԻՀ բանակի հրամանատարի տեղակալը և Պակիստանի զենքի ցուցահանդեսում իրանական ռազմական պատվիրակության ղեկավարն ասել է. «Ի հեճուկս հեգեմոն ուժերի, Իրանի ԶՈՒ պաշտպանական և մարտական բոլոր հնարավորությունները ծառայում են իր ժողովրդին և տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությանը»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ բրիգադի գեներալ Մոջթաբի Ռամզանզադեն Կարաչիի Շահրբանդարի քաղաքում գտնվող զենքի միջազգային ցուցահանդես կատարած այցի շրջանակներում խոսել է քաղաքական և պաշտպանական ոլորտներում ուժի կարևորության մասին։
Նա ասել է․ «Իշխանությունը խաղաղություն է ապահովում երկրի, տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդների համար։ Իսկ պաշտպանությունն իշխանության մի մասնիկն է։ Ուստի պաշտպանական կարողություններն ապահովում են անվտանգություն, հանգստություն և խաղաղություն»։
Նշելով,․ որ ԻԻՀ ներքին ուժն ու Զինված ուժերը քաղաքական, պաշտպանական, անվտանգության, սոցիալական և մշակութային ոլորտների համադրություն են, Ռամզանզադեն ասել է․ «Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը լրջորեն մտել է նախագծման, արտադրության և շինարարության ոլորտներ։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ պաշտպանական ու ռազմական կարողությունները ծառայում են Իրանի ժողովրդին և տարածաշրջանի ու աշխարհի խաղաղությանը»։
Իրանի բանակի հրամանատարը նշել է, որ հակառակ Իրանի խաղաղ քաղաքականությանը, բռնատեր երկրներն ու պատերազմ հրահրողները միշտ օգտագործել են իրենց ուժը ճնշված ազգերի դեմ և հատուկ նպատակներով։
Նրա խոսքով․ «Իրանի ռազմական հնարավորությունների մի մասը դրսևորվել է միջազգային շրջանակներում և որոշ իրադարձություններում, և ակնհայտ է դարձել, որ ԻԻՀ ԶՈՒ պաշտպանական և մարտական բոլոր հնարավորություններն ունեն ախղաղ նպատակներ»։