Մեկնաբանություն - Իրանն արձագանքել է ՄԱԳԱՏԷ-ում եվրոպական երեք երկրների առաջարկած բանաձեւին
https://parstoday.ir/hy/news/iran-i225948-Մեկնաբանություն_Իրանն_արձագանքել_է_ՄԱԳԱՏԷ_ում_եվրոպական_երեք_երկրների_առաջարկած_բանաձեւին
Սահաբ- Եվրոպական երեք երկրներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդում ներկայացրել են բանաձեւի նախագիծ, որում քննադատել են Իրանին, իբր թե իր միջուկային գործունեությունը չբացահայտելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2024 13:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանն արձագանքել է  ՄԱԳԱՏԷ-ում  եվրոպական երեք երկրների առաջարկած բանաձեւին

Սահաբ- Եվրոպական երեք երկրներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդում ներկայացրել են բանաձեւի նախագիծ, որում քննադատել են Իրանին, իբր թե իր միջուկային գործունեությունը չբացահայտելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մի շարք անդամ երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Բանգլադեշի, Ալժիրի , Բուրկինա Ֆասոյի, Պակիստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում , Իրանի դեմ բանաձևի նախագիծ առաջարկելու գործակալության որոշ անդամ երկրների քայլն անհիմն է որակել, որը կարող է խաթարել գործակալության տեխնիկական և մասնագիտական ​​պարտականությունները:

Իրանի դեմ արևմտյան երկրների բանաձևի նախագիծը վերաբերում է Կառավարիչների խորհրդի 2020 թվականի հունիսի 19-ի, ինչպես նաև 2022 թվականի հունիսի 8-ի և 2022 թվականի նոյեմբերի 17-ի որոշումներին, որոնցում Իրանին առաջարկվել էր լիովին համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և  ընդգծվել էր  Իրանում միջուկային նյութերի չշեղվելը  ստուգելու հրատապ անհրաժեշտությունը։ 

Կառավարիչների խորհուրդը Իրանից ուզել էր արագ քայլեր անել իր օրինական պարտավորությունները կատարելու և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մնացած խնդիրները լուծելու համար։ Արևմուտքն այն դեպքում է պնդում,որ ԻԻՀ խաղաղասիրական միջուկային ծրագրում շեղում կա, երբ ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ զեկույցների համաձայն՝ Իրանը կատարել է իր բոլոր միջուկային պարտավորությունները։ 

2015 թվականին Իրանը համաձայնեց իր դեմ Արևմուտքի անօրինական պատժամիջոցների նվազման դիմաց սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն 2018 թվականին միջուկային համաձայնագրից   ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուև նախկին թշնամական քաղաքականության որդեգրման, ինչպես նաև իր միջուկային պարտավորություններին Եվրոպայի անհավատարմության պատճառով , Իրանը մեկ տարուց հետո, փուլ առ փուլ նվազեցրեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով(ՀԳՀԾ) ստանձնած իր պարտավորությունները։ 

Այժմ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ԱՄՆ-ի հետ միասին այն դեպքում են պնդում,որ Իրանը շեղվել է ՀԳՀԾ-ից և իր միջուկային պարտավորություններից և մտադիր են կառավարիչների խորհրդում նոր բանաձև ընդունել Իրանի դեմ, երբ Թեհրանը հայտարարել է,որ  գերադասում է փոխգործակցել գործակալության հետ, բայց  նոր բանաձեւ ընդունվելու դեպքում, Իրանը նույնպես վճռական միջոցներ կձեռնարկի գործակալության հետ կապված։

Արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին, անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստում որոշ արևմտյան երկրների՝ Իրանի դեմ բանաձեւ ընդունելու փորձերին , ասել է.-Իրանի նախապատվությունը գործակալության հետ փոխգործակցության քաղաքականությունն է, սակայն չնայած գործակալության գլխավոր տնօրենի կողմից այս փոխգործակցային մթնոլորտը  չխաթարելու անհրաժեշտության ընդգծումը և եվրոպական երեք երկրների հետ նրա բազմիցս երկխոսությանը՝ նրանց առճակատումը կանխելու համար, այդ երկրները  որդեգրեցին մեկ այլ ուղի և նստելով գործակալության քարտուղարության տեղում, հանդես եկան պահանջատերի դերում։

Իրանի Իսլամական Հանրապետության այս բարձրաստիճան դիվանագետն ասել է. -Մենք արդեն հստակ ասել ենք, որ եթե բանաձեւը հաստատվի, մենք վճռական և անհապաղ պատասխան կտանք դրան, և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը պատրաստ է այդ որոշումն իրագործել բանաձևն ընդունվելու հետ միաժամանակ։ Իրանի այս քայլը փաստորեն պատասխան է այս մի քանի երկրների ոչ կառուցողական մոտեցմանը և Իրանի բարյացակամության նկատմամբ  ցուցաբերված անուշադրությանը։

Անկասկած, Իրանի դեմ եվրոպական երեք երկրների անօրինական գործողությունը կհեղինակազրկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ մի շարք երկրների արտգործնախարարների հետ հեռախոսազրույցում  պախարակելով  եվրոպական երեք երկրների ոչ կառուցողական ու չարդարացված քայլերը, հստակեցրել է․-Եվրոպական երեք երկրների՝ Իրանի դեմ բանաձեւ ընդունելու ոչ պատշաճ քայլը միայն թուլացնելու և խաթարելու է  գործակալության և Իրանի միջև փոխգործակցության  գործընթացները։