Նախազգուշացում Զանգեզուրի միջանցքի տնտեսական և անվտանգային հետևանքների կապակցությամբ
Տնտեսական ոլորտի փորձագետ Միր Մասուդ Մալեքֆարը զգուշացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացման հետևանքների մասին և ասել, որ միջանցքի գործարկման հետևանքով կթուլանա ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն ու երկիրը կմեկուսանա։
Նա նշել է․ ««Զանգեզուրի միջանցքի» ստեղծմամբ Իրան-Հայաստան սահմանը կփակվի, ինչը կհանգեցնի Կովկասի տնտեսության մեջ Իսլամական Հանրապետության տնտեսական դերի և ազդեցության թուլացմանն ու ի վերջո՝ Թեհրանի մեկուսացմանը։ Քանի որ Իրանի տարածքով ապրանքների ցամաքային տարանցման լիազորությունը կհայտնվի Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի դաշնակից Ադրբեջանի ձեռքերում ու տարանցումների վերաբերյալ որոշումները կկայացնեն Թուրքիան ու Ադրբեջանը։
Մյուս հետևանքը կլինի Հայաստանի և Վրաստանի հետ Իրանի առևտրային հարաբերությունների խաթարումը»։
Միր Մասուդ Մալեքֆարը հավելել է․ ««Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը կթուլացնի Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին, քանի որ Իրանի տնտեսական հարաբերությունները և երկրի ցամաքային հաղորդակցության ուղիները Ռուսաստանի հետ՝ որպես այս կազմակերպության գլխավոր դերակատարներից մեկի, խստորեն կենթարկվեն Ադրբեջանի միջամտությանն ու խոչընդոտներին»։
Հայաստանի հետ սահմանի կորուստը կբերի նաև Հյուսիս-հարավ միջանցքում Իրանի դիրքերի թուլացմանը, քանի որ Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի սադրանքների արդյունքում Ադրբեջանը համարձակություն կստանա խնդիրներ ստեղծել Իրանի համար՝ Կասպից ծովի տարանցիկ ճանապարհի վրա։