Իրանի Ջոլֆայի սահմանամերձ շրջանի նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման գործում
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջոլֆա վարչական շրջանի մարզպետ Յահյա Դաշտին ասել է, որ Հայաստանի Հանրապետության հետ Ջոլֆայի սահմանային կետը Իրանի և Եվրասիայի միջև միակ ցամաքային անցակետն ու սահմանն է, որը կարող է Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում տնտեսական բարգավաճում բերել Իրանին, Հայաստանին և ողջ տարածաշրջանին:
Դաշտին ԻՌՆԱ լրատվական գործակալության գործադիր տնօրեն Ջաբերի Անսարիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ջոլֆայի շրջանը ունի տարբեր հարթություններում զարգացման անհրաժեշտ հիմքերը՝ շնորհիվ իր հատուկ աշխարհագրական դիրքի և Արաս առևտրաարդյունաբերական ազատ գոտու առկայության։
Դաշտին Ջոլֆան համարել է Իրանի ամենաանվտանգ սահմանակետը և ասել. «Այս անվտանգությունը ձեռք է բերվել իր կուլտուրական սահմանամերձ բնակիչների շնորհիվ»։
Նա նաև նշեց Ջոլֆայի դիրքը մշակույթի, գրականության և արվեստի բնագավառներում և հիշեցրեց, որ Սուրբ Ստեփանոս եկեղեցու և Խաջե Նազարի քարավանատան առկայությունը, որոնք երկուսն էլ գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների ցանկում, ցույց է տալիս այս տարածաշրջանում պատմության և քաղաքակրթության դիրքը, ինչը կարող է փոփոխության ենթարկել այս վարչական շրջանի, Արևելյան Ատրպատականի և նույնիսկ Իրանի ամբողջ հյուսիսարևմտյան շրջանի զբոսաշրջության ոլորտը:
Նա աշխարհագրական հարցերի շրջանակից դուրս համարեց տարածաշրջանի բնակչության տեսակետը սահմանամերձ Ջոլֆա քաղաքի և Արաքս գետի վերաբերյալ և հավելեց, որ այս գետը այս շրջանի բնակիչների կողմից հարգված է նույնքան, որքան Ատրպատականի հայտնի պանծալի դեմքերը, և այդ պատճառով այս տարածաշրջանից ոգեշնչված բազմաթիվ արվեստագետներ, գրողներ և բանաստեղծներ փայլել են Իրանի և Ատրպատականի գրականության երկնքում։
Մոտ 70,000 բնակչությամբ Ջոլֆայի վարչական շրջանը գտնվում է Թավրիզից 135 կիլոմետր դեպի հյուսիս՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմաներին։