Ղալիբաֆ․ Նոր ցենտրիֆուգների գործարկումը ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականացված քայլին Իրանի պատասխանն էր
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նոր և առաջադեմ ցենտրիֆուգների գործարկումն Իրանի պատասխանն էր որոշ երկրների կողմից ՄԱԳՏԷ-ի կառավարիչների խորհրդի աշխատանքի քաղաքականացմանը։
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ խորհրդրանի այսօրվա նիստում, Ղալիբադֆը հայտարարել է․ «Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի քաղաքականացված ու ապակառուցողական գործողությունների արդյունքում, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հաստատել է Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրի դեմ ուղղված, չհիմնավորված բանաձևը»։
Նա հավելել է․ «Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրն իրենց անօրինական գործողությունների համար որպես պատրվակ օգտագործելով, ԱՄՆ-ն ու Եվրոեռյակը կասկածի տակ են դնում ԱՄԳԱՏԷ-ի անկախության ու աշխատանքի նկատմամբ վստահությունը, մթագնելով Իրանի ու գործակալության միջև փոխգործակցության համար ստեղծված կառուցողական մթնոլորտը»։
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է․ «Իրանն անմիջապես իր օրակարգում ներառեց ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականացված քայլի պատասխանն ու սկսեց առաջադեմ ցենտրիֆուգների գործարկումը»։
Նշելով, որ նման ապակառուցողական գործողությունների շարունակությունը կհանգեցնի նրան, որ երկրները կսկսեն իրենց ազգային անվտանգության պաշտպնությանն ուղղված քայլեր կատարել ՄԱԳԱՏԷ-ի շրջանակից դուրս, Ղալիբաֆը հավելել է․ «Գործակալությունն ու բանաձևին դեմ քվեարկած երկրների ղեկավարները, որոնք աջակցում են այս կառույցի անկախությանը, պետք է վերջ դնեն Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի հեգեմոնիային»։
Նոյեմբերի 21-ին Կառավարիչների խորհուրդը հաստատեց Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Բանաձևում, առանց անդրադառնալու գործակալության հետ Իրանի համագործակցությանը, Թեհրանից պահանջվում է «անհրաժեշտ և հրատապ միջոցներ» ձեռնարկել՝ «անվտանգային» խնդիրները լուծելու համար»։