Թեհրանը հերքում է իրեն ուղղված Արևմուտքի մեղադրանքները Ուկրաինայի հակամարտության թեմայով
https://parstoday.ir/hy/news/iran-i226070-Թեհրանը_հերքում_է_իրեն_ուղղված_Արևմուտքի_մեղադրանքները_Ուկրաինայի_հակամարտության_թեմայով
Թեհրանը հերքում է իրեն ուղղված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները՝ Ուկրաինայում հակամարտության թեմայով: Իրանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մնում է անփոփոխ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սայիդ Իրվանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2024 10:44 Asia/Tehran
  • Թեհրանը հերքում է իրեն ուղղված Արևմուտքի մեղադրանքները Ուկրաինայի հակամարտության թեմայով

Թեհրանը հերքում է իրեն ուղղված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները՝ Ուկրաինայում հակամարտության թեմայով: Իրանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մնում է անփոփոխ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սայիդ Իրվանին։

IRNA գործակալության տեղեկություններով՝ Իրվանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդեսէ եկել հայտարարությամբ՝ ի պատասխան արևմտյան երկրների նոյեմբերի 18-ի մեղադրանքների:

«Մենք կտրականապես հերքում ենք այդ երկու երկրների ներկայացուցիչների կողմից Իրանի դեմ առաջադրված մեղադրանքները, որոնք վերաբերում են Ուկրաինայի հակամարտությանը։ Իրանի դիրքորոշումը մնում է թափանցիկ, կայուն և անփոփոխ»,- Իրվանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային որպես Ուկրաինայի հակամարտության գլխավոր պատճառներ մատնանշել էր ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ծավալապաշտական գործողությունները։

Ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, պնդում են, որ Իրանն իբր փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: