Արևմտյան Ասիայում 9 տրիլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել, առանց որևէ ձեռքբերումների
https://parstoday.ir/hy/news/iran-i226094-Արևմտյան_Ասիայում_9_տրիլիոն_ԱՄՆ_դոլար_է_ծախսվել_առանց_որևէ_ձեռքբերումների
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական, բրիգադային գեներալ Հոսեյն Ռեզա Սադեղին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում քաոս ստեղծելու համար ամերիկացիների և նրանց գործընկերների ծախսերի մասին ասել է. «Տարածաշրջանում բոլոր խռովություններն ու դավադրություններն իրականացվում են ԱՄՆ-ի միջամտությամբ, և Թրամփը հայտարարել է, որ իրենք այս տարածաշրջանում ծախսել են 7 տրիլիոն դոլար, ինչը, բնականաբար, այժմ հասել է 9 տրիլիոն դոլարի, բայց որևէ ձեռքբերում չեն ունեցել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2024 12:55 Asia/Tehran
  • Արևմտյան Ասիայում 9 տրիլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել, առանց որևէ ձեռքբերումների

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական, բրիգադային գեներալ Հոսեյն Ռեզա Սադեղին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում քաոս ստեղծելու համար ամերիկացիների և նրանց գործընկերների ծախսերի մասին ասել է. «Տարածաշրջանում բոլոր խռովություններն ու դավադրություններն իրականացվում են ԱՄՆ-ի միջամտությամբ, և Թրամփը հայտարարել է, որ իրենք այս տարածաշրջանում ծախսել են 7 տրիլիոն դոլար, ինչը, բնականաբար, այժմ հասել է 9 տրիլիոն դոլարի, բայց որևէ ձեռքբերում չեն ունեցել»:

Ըստ Sahab-ի հաղորդման, որը մեջբերել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, ԻՀՊԿ -ի  հրամանատարի գերագույն խորհրդականը Սիոնիստական ​​ռեժիմի ձախողումների մասին ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմը պարտություն կրեց ՀԱՄԱՍ-ից և Հեզբոլլահից, որն ըստ ԻԻՀ առաջնորդի, ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել»։

Գեներալ Սադեղին հայտարարեց Սիոնիստական ​​ռեժիմի վերացումը որպես ԻԻՀ իդեալներից մեկը և ասաց. «Աստվածային խոստումը ճշմարտության հաղթանակն է դաժանության նկատմամբ»: