Արևմտյան Ասիայում 9 տրիլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել, առանց որևէ ձեռքբերումների
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական, բրիգադային գեներալ Հոսեյն Ռեզա Սադեղին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում քաոս ստեղծելու համար ամերիկացիների և նրանց գործընկերների ծախսերի մասին ասել է. «Տարածաշրջանում բոլոր խռովություններն ու դավադրություններն իրականացվում են ԱՄՆ-ի միջամտությամբ, և Թրամփը հայտարարել է, որ իրենք այս տարածաշրջանում ծախսել են 7 տրիլիոն դոլար, ինչը, բնականաբար, այժմ հասել է 9 տրիլիոն դոլարի, բայց որևէ ձեռքբերում չեն ունեցել»:
Ըստ Sahab-ի հաղորդման, որը մեջբերել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, ԻՀՊԿ -ի հրամանատարի գերագույն խորհրդականը Սիոնիստական ռեժիմի ձախողումների մասին ասել է. «Սիոնիստական ռեժիմը պարտություն կրեց ՀԱՄԱՍ-ից և Հեզբոլլահից, որն ըստ ԻԻՀ առաջնորդի, ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել»։
Գեներալ Սադեղին հայտարարեց Սիոնիստական ռեժիմի վերացումը որպես ԻԻՀ իդեալներից մեկը և ասաց. «Աստվածային խոստումը ճշմարտության հաղթանակն է դաժանության նկատմամբ»: