Իրանի տնտեսական աճը Կենտրոնական Ասիայում առևտրի ընդլայնմանը զուգահեռ. Մի քանի տնտեսական նորություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i226104-Իրանի_տնտեսական_աճը_Կենտրոնական_Ասիայում_առևտրի_ընդլայնմանը_զուգահեռ._Մի_քանի_տնտեսական_նորություններ
Pars Today- Իրանի տնտեսության աճն այս տարվա առաջին կիսամյակում, Թեհրանում 151 արտասահմանյան ընկերությունների ներկայությամբ 2 խոշոր հանքային ցուցահանդեսների մեկնարկը և Իրանի ու Տաջիկստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի 10 անգամ աճը. Իրանի տնտեսական վերջին նորություններն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2024 13:51 Asia/Tehran
  • Իրանի տնտեսական աճը Կենտրոնական Ասիայում առևտրի ընդլայնմանը զուգահեռ. Մի քանի տնտեսական նորություններ

Pars Today- Իրանի տնտեսության աճն այս տարվա առաջին կիսամյակում, Թեհրանում 151 արտասահմանյան ընկերությունների ներկայությամբ 2 խոշոր հանքային ցուցահանդեսների մեկնարկը և Իրանի ու Տաջիկստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի 10 անգամ աճը. Իրանի տնտեսական վերջին նորություններն են։

Ըստ Pars Today-ի՝ մատնանշելով, որ այս տարվա առաջին 6 ամիսներին երկրի տնտեսական աճը դրական է եղել, Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարարության Ապագա հետազոտությունների, մոդելավորման և տնտեսական տեղեկատվության կառավարման գրասենյակի գլխավոր տնօրեն՝ Էբրահիմ Սիամին ասել է. «Իրանի տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների կանխատեսումները այս տարի կազմում են 3,5-ից 4 տոկոս։

Թեհրանում հանածոների 2 խոշոր ցուցահանդեսների մեկնարկը՝ 151 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում՝ 151 արտասահմանյան ընկերությունների ներկայությամբ, երեք օրով մեկնարկել է Իրանի հանքարդյունաբերության, հանքարդյունաբերության մեքենաների և սարքավորումների, ճանապարհաշինության և հարակից արդյունաբերության 18-րդ ցուցահանդեսը (Iran Conmin 2024), նաև մեկնարկել է Մետաֆո, մետաղագործության  21-րդ միջազգային ցուցահանդեսը (Պողպատ, հանքարդյունաբերություն, դարբնագործություն և հաստոցներ, կաղապարաշինություն, ձուլում)։

Իրանի և Ղազախստանի միջև առևտրի ընդլայնում Եվրասիական ազատ առևտրի համաձայնագրի իրագործմամբ

Թեհրանում Ղազախստանի դեսպան Օնթալափ Ունալբաևը Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի և Ղազախստանի միջև նավահանգիստներով ապրանքների տարանցիկ փոխադրումների զարգացումը և դեպի Իրան երկաթուղու ստեղծումը։ 

Անդրադառնալով Եվրասիական ազատ առևտրի համաձայնագրին՝ Ունալբաևն ասաց. -Այս համաձայնագիրը շատ կարևոր է մեզ համար և ներկայումս հաստատվում է Ղազախստանի խորհրդարանի կողմից։

Թեհրանում Ղազախստանի դեսպանը հայտարարեց. «Այս համաձայնագիրը կարող է շատ արդյունավետ լինել մասնավոր հատվածում Իրանի և Ղազախստանի միջև առևտրի ընդլայնման համար, հատկապես գյուղատնտեսական ապրանքների փոխանակման համար»:

Իրանի և Տաջիկստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների 10 անգամ աճ

Իրանում Տաջիկստանի դեսպանն ասել է. -2020 թվականից ի վեր երկու երկրների միջև առևտրի ծավալն աճել է մոտ 10 անգամ, և կա հնարավորություն երկկողմ առևտուրը հասցնել մեկ միլիարդ դոլարի։

Թեհրանում Տաջիկստանի դեսպան Նիզամուդդին Զահեդին Իրանի Առևտրի պալատի նախագահ Սամադ Հասանզադեի հետ հանդիպմանը, ընդգծելով Իրանի պալատի դիրքորոշման կարևորությունը երկու երկրների միջև կայուն առևտրային հարաբերություններ հաստատելու համար, հավելել է.-Երկու երկրների ընդհանուր լեզուն և մշակութային ավանդույթները պետք է հարթակ դառնան Իրանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման համար։