Դոկտոր Վելայաթիի պատասխանն Ուկրաինայի հարցում Արևմուտքի կողմնակալությանը
Parstoday - ԻԻՀ առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն Ուկրաինայի պատերազմի և նոր զարգացումների լույսի ներքո այս պատերազմի հեռանկարների հետ կապված ասել է. «Արևմուտքը զոհաբերեց Եվրոպայի ամենամեծ երկիրը իր քաղաքական նպատակների համար»։
Համաշխարհային իսլամական զարթոնքի ֆորումի գլխավոր քարտուղար, Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտոր Ալի Աքբար Վելայաթին իր զրույցում ասաց. «Ուկրաինայի և Ռուսաստանի պարագայում պետք է ասել, որ արևմուտքցիների սովորությունն է հնարավորինս խուսափել մրցակիցների հետ ուղիղ առճակատումից, հետևաբար նաև տարբեր երկրներում, նրանք փորձում են մարդկանց հրահրել մրցակիցների հետ կռվի, որպեսզի իրենք լրջորեն չտուժեն»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, որը մեջբերում է IRNA-ն, Վելայաթին հավելել է. «Արևմուտքը Ուկրաինայի նման կարևոր մի երկրում նշանակում է մի հավակնոտ մարդու, ով տեղյակ չէ միջազգային իրավիճակի մասին, և նրան դրդում է Ռուսաստանի դեմ»։
Իսլամական զարթոնքի ֆորումի գլխավոր քարտուղարը նաև ասաց. «Զելենսկին պատասխանատվություն չզգալով ղեկավարում է բարգավաճ երկիր, և Արևմուտքը զոհաբերեց ամենամեծ եվրոպական երկիրը իր քաղաքական նպատակների համար»։
Վելայաթին ասելով որ միջազգային ասպարեզը կարևոր փոփոխության շեմին է հավելեց. «Նախ՝ ամերիկյան կառավարության փոփոխությունների ու նոր կառավարության գալու ու տարբեր տեսակետի պատճառով Ուկրաինային հատկացվող օգնությունը նվազել է, ու թվում է, թե Կիևը կձախողվի»։
ԻԻՀ առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն այնուհետև նշել է. «Մյուս կողմից, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որտեղ Սիոնիստական ռեժիմը դաժան պայքար է մղել Պաղեստինի և տարածաշրջանի ճնշված ժողովրդների դեմ, չնայած իր կողմնակիցների կանխատեսումներին, այն թուլացել է, և վաղ թե ուշ այս արյունարբու տարրի քաղաքական կյանքը՝ որն է Նեթանյահուն, կվերջանա և կնվազի իր իշխանությունը ու կհաղթի դիմադրության ճակատը»։