Իրանցի մարզուհին Հնդկաստանում անցկացվող սքվոշի միջազգային մրցումներում նվաճել է բրոնզե մեդալ
Pars Today- Սքվոշ մարզաձևում իրանցի մարզուհին նվաճեց Հնդկաստանի սքվոշի միջազգային մրցույթի բրոնզե մեդալը:
Հնդկաստանի 3000 դոլարանոց սքվոշի միջազգային մրցույթն ավարտվեց և իրանցի մարզուհի Ֆերեշթե Էղթեդարին նվաճեց բրոնզե մեդալը։
Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, Իրանի կանանց սքվոշի աստղ Ֆերեշթե Էղթեդարին Հնդկաստանում անցկացված միջազգային մրցույթում առաջին տուրում հաղթել է հնդկուհի Անիկա Դուբեյին։ Երկրորդ փուլում նա 3 սեթ անընդմեջ հաղթեց հնդկուհի Ջանեթ Վիդիհիին, իսկ երրորդ շրջանում 3:0 հաշվով հաղթանակ տանելով անգլիական ծագումով Մալթայց Կալթ Սուլթանայի նկատմամբ՝ դարձավ 4 լավագույն խաղացողներից մեկը։
Կիսաեզրափակիչ խաղում Էղթեդարին հանդիպեց հնդիկ Անահատա Սինգհին, և 3-1 հաշվով պարտվեց մրցակցին և նվաճեց Հնդկաստանի երեք հազար դոլարանոց մրցաշարի բրոնզե մեդալը։