Մեկնարկել են ԻՀՊԿ և Ադրբեջանի բանակի համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i226122-Մեկնարկել_են_ԻՀՊԿ_և_Ադրբեջանի_բանակի_համատեղ_զորավարժությունները
Կիրակի օրն Իրանում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2024 05:55 Asia/Tehran
  • Մեկնարկել են ԻՀՊԿ և Ադրբեջանի բանակի համատեղ զորավարժությունները

Կիրակի օրն Իրանում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները։

Հղում անելով Կորպուսի լրատվական բաժնին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Զորավարժություններն ընթանում են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլ նահանգի սահմանամերձ Ասլանդուզ քաղաքում և կտևեն չորս օր։ Զորավարժություններն անցկացվում են «Արաս համատեղ զորավարժություն» խորագրով։
Զորավարժությունների անցկացման նպատակն է ամրապնդել երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարում, ընդհանուր սահմանների անվտանգության ապահովումը, ռազմական կարողությունների մեծացումը և պաշտպանական համագործակցության ընդլայնումը մարտավարական և օպերատիվ մակարդակներում։ 
Կիրակի օրը Ադրբեջանի ռազմական պատվիրակությունը Բեյլե Սավար քաղաքի սահմանային տերմինալով մտել է Իրանի Արդաբիլ նահանգ։ Ադրբեջանի պատվիրակությանը դիմավորվել են  նահանգի բանակային կորպուսի հրամանատարը և զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումների հրամանատարները։
Ադրբեջանակլան պատվիրակությունը հայտարարել է սահմանային ցանկացած սպառնալիքի դիմագրավելու  համար համատեղ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամության մասին։