Իմամ Խամենեի. Նեթանյահուի ձերբակալության հրամանագիրը բավարար չէ, նա պետք է մահապատժի դատապարտվի
https://parstoday.ir/hy/news/iran-i226138-Իմամ_Խամենեի._Նեթանյահուի_ձերբակալության_հրամանագիրը_բավարար_չէ_նա_պետք_է_մահապատժի_դատապարտվի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդն այսօր առավոտյան «Բասիջ»՝ աշխարհազորայինների տարբեր խմբերի հազարավոր մարդկանց հետ հանդիպման ժամանակ, Բասիջը եզակի երեւույթ է անվանել, որը բխում է Իրանի մշակույթից, ազգային ինքնությունից ու պատմությունից։ Pars Today - Այաթոլլահ Խամենեին աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. -Ամերիկայի լավագույն միջոցը տարածաշրջանում իր շահերն ապահովելու համար, երկրներում «բռնություն ու բռնապետություն» կամ «քաոս ու անարխիզմ» առաջացնելն է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 25, 2024 13:38 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Նեթանյահուի ձերբակալության հրամանագիրը բավարար չէ, նա պետք է մահապատժի դատապարտվի

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդն այսօր առավոտյան «Բասիջ»՝ աշխարհազորայինների տարբեր խմբերի հազարավոր մարդկանց հետ հանդիպման ժամանակ, Բասիջը եզակի երեւույթ է անվանել, որը բխում է Իրանի մշակույթից, ազգային ինքնությունից ու պատմությունից։ Pars Today - Այաթոլլահ Խամենեին աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. -Ամերիկայի լավագույն միջոցը տարածաշրջանում իր շահերն ապահովելու համար, երկրներում «բռնություն ու բռնապետություն» կամ «քաոս ու անարխիզմ» առաջացնելն է։

Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին Բասիջը համարում է մշակութային, սոցիալական ու ռազմական ցանց և մատնանշելով դրա մնայունությունը՝ պայմանավորված իր ինքնատիպությամբ և իրանական պատմական արմատներով,  ասաց. -Ամերիկայի լրտեսական որջը գրավելուց և ԱՄՆ-ի սպառնալիքներից մոտ 3 շաբաթ անց՝ 1979 թվականի նոյեմբերի 26-ին Բասիջի ձևավորմամբ, Իմամն այդ մեծ սպառնալիքը վերածեց մեծ հնարավորության և տնկեց այս տոհմածառը երկրի սոցիալական, մշակութային և ռազմական հողում։

Pars Today -ի հաղորդման համաձայն, Հեղափոխության առաջնորդը ազգերի կարողությունների ժխտումն ու նրանց նվաստացումը համարեց կառավարիչների սովորական քաղաքականություններից և նշեց. -Ղուրանի այաների համաձայն՝ փարավոնը նվաստացրել է իր ազգին, որպեսզի նրանք ենթարկվեն իրեն։ Իհարկե, փարավոնն ավելի ազնիվ էր, քան Ամերիկայի ու Եվրոպայի այսօրվա սուլթանները։ Որովհետև նրանք ստորացնում են մյուս ազգերին՝ թալանելու նրանց շահերն ու ռեսուրսները։

Իմամ Խամենեին Բասիջն անվանել է այս ազգային նվաստացման հակառակ կողմը, և անդրադառնալով Իրանի նվաստացումներին, հատկապես ղաջարների և փահլավիների ժամանակաշրջանում, նշել է․



- Առաջին համաշխարհային պատերազմից հետո Իրանի պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցել անգամ Փարիզի կոնֆերանսին. Իհարկե, իսլամական հեղափոխությունը շրջեց էջը և վերականգնեց ազգային հպարտությունը։

Հեղափոխության առաջնորդը որպես Բասիջիի ոգու դերակատարման օրինակ նշեց 80-ականների վերջին ԱՄՆ-ի չարամիտ դավադրության չեզոքացումը՝ 20 տոկոսով հարստացված ուրանի մատակարարման գործում և նշեց. -Այն իրավիճակում, երբ Իրանին խիստ անհրաժեշտ էր 20% հարստացված ուրան դեղամիջոցի արտադրության համար, ամերիկացիները սկսեցին խաբեության դիմեկ բանակցությունների կեսին, չնայած այն բանին, որ համաձայնության էին եկել այն վաճառել ժամանակի երկու հայտնի նախագահների միջնորդությամբ, սակայն Իրանի Բասիջի գիտնականները, այդ թվում՝ նահատակ Շահրիարին, արտադրեցին 20% հարստացված ուրան և այդպիսով Իրանին հանձնվել պարտադրելու դավադրությունը խափանվեց։

Նա տարածաշրջանի երկրների համար Ամերիկայի ծրագրի գիտակցումն ու դրան դեմ կանգնելը որակեց որպես քաղաքական դաշտում Բասիջի հզորացման ևս մեկ գործոն և ասաց.



-Տարածաշրջանում իր շահերն ապահովելու Ամերիկայի նախընտրելի ճանապարհը երկրներում «բռնություն ու բռնապետություն» կամ «քաոս ու անարխիզմ» առաջացնելն է։

Անդրադառնալով Պաղեստինի և Լիբանանի խնդիրներին՝ Այաթոլլահ Խամենեին ասել է. -Հիմարները չպետք է մտածեն, որ տները, հիվանդանոցները և մարդկանց հավաքները ռմբակոծելը իրենց հաղթանակի նշանն է։ Աշխարհում ոչ ոք սա հաղթանակ չի համարում։

Ընդգծելով, որ հակառակորդը չի հաղթել և չի հաղթելու Գազայում և Լիբանանում, չնայած իր բոլոր ռազմական հանցագործություններին, հեղափոխության առաջնորդը հավելել է.-



Նեթանյահուի նկատմամբ նրանց արձակած կալանավորման հրամանագիրը բավարար չէ, և նրա ու այդ հանցագործ ռեժիմի առաջնորդների համար պետք է մահապատժի վճիռ արձակվի։

Նշելով, որ Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները ուժեղացրել են Դիմադրությանը, մեծարգո առաջնորդն ասել է․- Ցանկացած մասնագիտությամբ պաղեստինցի և լիբանանցի պատվախնդիր երիտասարդները, երբ տեսնում են թե մարտի դաշտում, և թե դրսում, ենթարկվում են ռմբակոծությունների և մահվան վտանգի տակ են, այլ ելք չունի, քան կռվելն ու դիմադրելը. Այսպիսով, հանցագործ ապուշները իրականում իրենք են զարգացնում Դիմադրության ճակատը։
Այաթոլլահ Խամենեին դիմադրության ճակատի զարգացումն անվանել է միանշանակ և անխախտ պահանջ և ընդգծել. -Ինչքան այսօր ընդարձակվել է Դիմադրության ճակատը, վաղը մի քանի անգամ ավելին կընդլայնվի։