X սոցիալական ցանցի իրանցի օգտատերեր. Նեթանյահուի մահապատիժը արդարության հասնելու առաջին քայլն է
(last modified Tue, 26 Nov 2024 13:46:06 GMT )
Նոյեմբեր 26, 2024 17:16 Asia/Tehran
  • X սոցիալական ցանցի իրանցի օգտատերեր. Նեթանյահուի մահապատիժը արդարության հասնելու առաջին քայլն է

Parstoday- Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մահապատժի վերաբերյալ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի հայտարարությունը լայն  արձագանք է գտել «X» սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։

Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին երկուշաբթի (նոյեմբերի 25-ին) Իրանի հազարավոր «Բասիջիների`» աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ ողջունել է Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճիռը, ասելով՝,-«Նեթանյահուի նկատմամբ նրանց արձակած կալանավորման վճիռը բավարար չէ, և նրա ու այդ հանցագործ ռեժիմի առաջնորդների համար պետք է մահապատժի վճիռ արձակվի»։

Իսլամական հեղափոխության առաջնորդի արտահայտություններից  հետո X սոցցանցի օգտատերերն անդրադարձել են այս հարցին և  Parstoday-ի այս հոդվածում  ներկայացրել ենք  X սոցցանցի օգտատերերի գրառումներից մի քանիսը։

Նեթանյահուն ռազմական հանցագործ է

«X» սոցիալական ցանցի օգտատեր «Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին» Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի մահապատիժը նրա համար ամենաքիչ պատիժը համարելով գրել է,-  «Բենիամին Նեթանյահուն պատերազմական հանցագործ է, որի նվազագույն պատիժը մահն է, իսկ հետմահու նրա տեղը դժոխքն է։ Մահապատժով պետք է կանգնեցնել նրան»։ 

Աշխարհի ազատախոհ մարդիկ  պետք է իրականացնեն  Նեթանյահուին մահապատժի ենթարկելու ծրագիրը

«Թահա Սարեբան» անունով «X» սոցիալական ցանցի մեկ այլ օգտատեր  աշխարհի ազատախոհներին կոչ է արել  իրականացնել Նեթանյահուին մահապատժի ենթարկելու ծրագիրը։ . Թահա Սարեբանը գրել է.-«Աշխարհի ազատամարտիկները պետք է  Սիոնիստների դեմ համաշխարհային կոալիցիա կազմելով որքան հնարավոր է շուտ ի կատար ածեն Նեթանյահուի և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործ առաջնորդների մահապատիժը; Մանկասպան ռեժիմի առաջնորդների կողմնակիցներին զգուշացնում ենք՝ դադարեցնել հանցագործներին աջակցելը՝ազատատենչ ժողովուրդների պատժից խուսափելու համար:

Նեթանյահուին հեռացնելու վճիռը կիրականացվի 

«Պարոն վերլուծաբան» մականունով X սոցցանցի ակտիվիստն իր գրառման մեջ ընդգծելով Նեթանյահուին մահապատժի ենթարկելու անհրաժեշտությունը,  գրել է ․-Մի օր Նեթանյահուն խոսում էր Իրանին դիմակայելու անհրաժեշտության մասին, իսկ այսօր Համաշխարհային դատարանն  հայտարարել է, որ նա մարդասպան է և պետք է ձերբակալվի։ Համոզված եղեք, որ նրան հեռացնելու որոշումը նույնպես կիրականացվի։ Հիշեք այս օրը»։

Հազար անգամ Նեթանյահուի համար մահապատժի վճիռը բավարար չէ

«X» սոցիալական ցանցի իրանցի օգտատեր «Սամադ Խալեդին» ևս անդրադարձել է Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի ծանր հանցագործություններին։  Նա գրել է. «Նեթանյահուի համար հազար անգամ  մահապատժի վճիռը բավարար չէ։ Նեթանյահուի և այս հանցավոր ռեժիմի պատերազմի նախարարի գլխավորած պատերազմական հանցագործները պետք է որքան հնարավոր է շուտ մահապատժի դատապարտվեն Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից»։ 

Նեթանյահուի մահապատիժը՝ արդարության հասնելու առաջին քայլը

«X» սոցիալական ցանցի իրանցի օգտատեր Մահսա Ալավին Նեթանյահուի մահապատիժն անվանել է արդարության հասնելու առաջին քայլը։ Նա գրել է․-«Նեթանյահուն ձգտում է արյունահեղություն ու պատերազմ հրահրել ոչ միայն Պաղեստինում, այլև ողջ տարածաշրջանում։  Նրա հրամանատարությամբ կատարված հանցագործությունները երբեք չպետք է անպատասխան մնան։ Նեթանյահուի մահապատիժը արդարության հասնելու առաջին քայլն է»։ 

Բոլոր հանցագործությունների հետևում կանգնած է Նեթանյահուն

«X» սոցիալական ցանցի իրանցի օգտատեր «Ֆաթեմե Սադաթ Ղադիրին» ասել է, որ ժամանակակից պատմության մեջ Նեթանյահուի նման քիչ մարդիկ կան, ովքեր պատասխանատու են նման բացահայտ և դաժան հանցագործությունների համար։Նա գրել է,-«Ժամանակակից պատմության մեջ Նեթանյահուի նման սակավաթիվ մարդիկ են պատասխանատու նման բացահայտ և դաժան հանցագործությունների համար: Գազայի ռմբակոծումից մինչև մահացու պաշարումներ, բոլորը եղել են նրա հրամանով»։