X սոցիալական ցանցի իրանցի օգտատերեր. Նեթանյահուի մահապատիժը արդարության հասնելու առաջին քայլն է
Parstoday- Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մահապատժի վերաբերյալ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի հայտարարությունը լայն արձագանք է գտել «X» սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։
Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին երկուշաբթի (նոյեմբերի 25-ին) Իրանի հազարավոր «Բասիջիների`» աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ ողջունել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճիռը, ասելով՝,-«Նեթանյահուի նկատմամբ նրանց արձակած կալանավորման վճիռը բավարար չէ, և նրա ու այդ հանցագործ ռեժիմի առաջնորդների համար պետք է մահապատժի վճիռ արձակվի»։
Իսլամական հեղափոխության առաջնորդի արտահայտություններից հետո X սոցցանցի օգտատերերն անդրադարձել են այս հարցին և Parstoday-ի այս հոդվածում ներկայացրել ենք X սոցցանցի օգտատերերի գրառումներից մի քանիսը։
Նեթանյահուն ռազմական հանցագործ է
«X» սոցիալական ցանցի օգտատեր «Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին» Սիոնիստական ռեժիմի վարչապետի մահապատիժը նրա համար ամենաքիչ պատիժը համարելով գրել է,- «Բենիամին Նեթանյահուն պատերազմական հանցագործ է, որի նվազագույն պատիժը մահն է, իսկ հետմահու նրա տեղը դժոխքն է։ Մահապատժով պետք է կանգնեցնել նրան»։
Աշխարհի ազատախոհ մարդիկ պետք է իրականացնեն Նեթանյահուին մահապատժի ենթարկելու ծրագիրը
«Թահա Սարեբան» անունով «X» սոցիալական ցանցի մեկ այլ օգտատեր աշխարհի ազատախոհներին կոչ է արել իրականացնել Նեթանյահուին մահապատժի ենթարկելու ծրագիրը։ . Թահա Սարեբանը գրել է.-«Աշխարհի ազատամարտիկները պետք է Սիոնիստների դեմ համաշխարհային կոալիցիա կազմելով որքան հնարավոր է շուտ ի կատար ածեն Նեթանյահուի և Սիոնիստական ռեժիմի հանցագործ առաջնորդների մահապատիժը; Մանկասպան ռեժիմի առաջնորդների կողմնակիցներին զգուշացնում ենք՝ դադարեցնել հանցագործներին աջակցելը՝ազատատենչ ժողովուրդների պատժից խուսափելու համար:
Նեթանյահուին հեռացնելու վճիռը կիրականացվի
«Պարոն վերլուծաբան» մականունով X սոցցանցի ակտիվիստն իր գրառման մեջ ընդգծելով Նեթանյահուին մահապատժի ենթարկելու անհրաժեշտությունը, գրել է ․-Մի օր Նեթանյահուն խոսում էր Իրանին դիմակայելու անհրաժեշտության մասին, իսկ այսօր Համաշխարհային դատարանն հայտարարել է, որ նա մարդասպան է և պետք է ձերբակալվի։ Համոզված եղեք, որ նրան հեռացնելու որոշումը նույնպես կիրականացվի։ Հիշեք այս օրը»։
Հազար անգամ Նեթանյահուի համար մահապատժի վճիռը բավարար չէ
«X» սոցիալական ցանցի իրանցի օգտատեր «Սամադ Խալեդին» ևս անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի ծանր հանցագործություններին։ Նա գրել է. «Նեթանյահուի համար հազար անգամ մահապատժի վճիռը բավարար չէ։ Նեթանյահուի և այս հանցավոր ռեժիմի պատերազմի նախարարի գլխավորած պատերազմական հանցագործները պետք է որքան հնարավոր է շուտ մահապատժի դատապարտվեն Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից»։
Նեթանյահուի մահապատիժը՝ արդարության հասնելու առաջին քայլը
«X» սոցիալական ցանցի իրանցի օգտատեր Մահսա Ալավին Նեթանյահուի մահապատիժն անվանել է արդարության հասնելու առաջին քայլը։ Նա գրել է․-«Նեթանյահուն ձգտում է արյունահեղություն ու պատերազմ հրահրել ոչ միայն Պաղեստինում, այլև ողջ տարածաշրջանում։ Նրա հրամանատարությամբ կատարված հանցագործությունները երբեք չպետք է անպատասխան մնան։ Նեթանյահուի մահապատիժը արդարության հասնելու առաջին քայլն է»։
Բոլոր հանցագործությունների հետևում կանգնած է Նեթանյահուն
«X» սոցիալական ցանցի իրանցի օգտատեր «Ֆաթեմե Սադաթ Ղադիրին» ասել է, որ ժամանակակից պատմության մեջ Նեթանյահուի նման քիչ մարդիկ կան, ովքեր պատասխանատու են նման բացահայտ և դաժան հանցագործությունների համար։Նա գրել է,-«Ժամանակակից պատմության մեջ Նեթանյահուի նման սակավաթիվ մարդիկ են պատասխանատու նման բացահայտ և դաժան հանցագործությունների համար: Գազայի ռմբակոծումից մինչև մահացու պաշարումներ, բոլորը եղել են նրա հրամանով»։