Իրանը երկրորդ տեղում է հինգերորդ սերնդի արդյունաբերության գիտական արտադրության ոլորտում
Իրանական գիտահենք ընկերության հետազոտողներին հաջողվել է նախագծել և արտադրել միջազգային չափանիշներին համապատասխան ողնաշարի տարբեր իմպլանտներ, ներառյալ՝ վզի ողերի, գոտկային հատվածի ողերի, ինչպես նաև մանկական ողնաշարի իմպլանտներ։
Գիտական ոլորտում Իրանի վերջին նորությունների թվում կարելի է նշել Էլեկտրաուղեղագրության ոլորտի վերջին նորությունների թեմայով 8-րդ միջազգային սիմպոզիումի անցկացումը, Ալլամե Թաբաթաբայիի համալսարանի ութ գիտական հրապարակումների ներառումն իսլամական աշխարհի լավագույն հրատարակությունների ցանկում և իրանական գիտահենք ընկերության կողմից ողնաշարի իմպլանտների արտադրությունը։
Գիտահենք տնտեսությունն Իրանի և Վենեսուելայի համատեղ համագործակցության առանցքում
Անդրադառնալով Իրանի և Վենեսուելայի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտին, Իրանի գիտատեխնիկական համագործակցության զարգացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչն ասել է․ «Երկու երկրների համագործակցության կարևորագույն առանցքներից մեկը գիտությունն ու տեխնոլոգիան է։ Գիտահենք ընկերությունները կենտրոնական դեր ունեցան այս հանդիպմանը»։
Նա նշել է, որ առաջիկայում, երկու երկրների պաշտոնյաների ներկայությամբ, տեղի կունենա Իրան-Վենեսուելա ինովացիոն և տեխնոլոգիական կենտրոնի բացումը։
Իրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի ութ գիտահետազոտական հրապարակումներ ներառվել են իսլամական աշխարհի լավագույն հրատարակությունների (Q۱) ցանկում
Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների մոնիտորինգի ինստիտուտի (ISC) զեկույցի համաձայն՝ Իրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի 8 գիտական հրապարակումներ, որոնք համապատասխանել են անհրաժեշտ ազդեցության գործակցին, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ 10 այլ հրապարակումներ զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը։
Գիտական հրապարակումների ազդեցության գործակիցը ISC-ի կողմից հաշվարկվում և հայտարարվում է ամեն տարի՝ ելնելով նախորդ տարիների հոդվածների մեջբերումների քանակից։
Թեհրանի համալսարանի գիտնականները մշակել են ծխախոտի ֆիլտրը կոմպոզիտի վերածելու նոր մեթոդ
Թեհրանի համալսարանի գիտնականները մշակել են ծխախոտի ֆիլտրը էպոքսիդային նանոմանրաթելային կոմպոզիտի վերածելու նոր մեթոդ։ Այս կոմպպոզիտը լայն կրառություն ունի փաթեթավորման ոլորտում։ Այն դիմացկուն է ինչպես ջերմային, այնպես էլ մեխանիկական ազդեցության նկատմամբ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Biological Macromolecules ամսագրում:
Իրանը երկրորդ տեղն է զբաղեցնում հինգերորդ սերնդի տեխնոլոգիաների գիտական արտադրության ոլորտում
Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի՝ ISC-ի տեխնոլոգիաների և նորարարությունների գծով փոխնախագահ Ալի Նաիբը հայտարարել է. «Հինգերորդ սերնդի տեխնոլոգիաների ոլորտում ամենաշատ գիտական արտադրությունները գրանցվել են Թուրքիայում, Իրանում և Մալայզիայում՝ համապատասխանաբար 1817, 1625 և 1611 հավաստագրերով։
Իրանը 4D տպագրության ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում առաջին տեղն է գրավել իսլամական աշխարհի երկրների թվում և 11-րդն աշխարհում»։
Ալի Նաիբը հավելել է․ «Արդյունաբերության հինգերորդ սերունդը կամ հինգերորդ արդյունաբերական հեղափոխությունը հիմնված է չորրորդ սերնդի արդյունաբերության հայեցակարգի վրա և ուսումնասիրում է երկրների առաջընթացը 21-րդ դարի առաջին տասնամյակում, ինչպես նաև առաջիկա տասնամյակներում կայուն ազդեցություն ստեղծելու նրանց կարողությունը։ Այն կենտրոնանում է ոչ միայն տնտեսական կարիքների բավարարման վրա, այլև հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական կարիքներին և կարևորում է կանաչ արդյունաբերությունը որպես հիմնական առաջնահերթություն»։
Իրանական գիտահենք ընկերության արտադրած ողնաշարի իմպլանտները կարող են բավարարել ներքին պահանջարկը
Իրանական գիտահենք ընկերության հետազոտողներին հաջողվել է նախագծել և արտադրել միջազգային չափանիշներին համապատասխան ողնաշարի տարբեր իմպլանտներ, ներառյալ՝ վզի ողերի, գոտկային հատվածի, ինչպես նաև մանկական ողնաշարի իմպլանտներ։
Իմպլանտները ամենաթանկ և թանկարժեք բժշկական սարքավորումներից են, որոնք ունեն տարբեր կիրառումներ:
Իրանում կանցկացվի Էլեկտրաուղեղագրության ոլորտի վերջին նորությունների թեմայով 8-րդ միջազգային սիմպոզիում
Դեկտեմբերի 12-ին Իրանի բժշկական գիտությունների համալսարանում կանցկացվի Էլեկտրաուղեղագրության ոլորտի վերջին նորությունների թեմայով 8-րդ միջազգային սիմպոզիումը։ Սիմպոզիումի շրջանակներում կներկայացվեն հետազոտական և տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները և քայլեր կարվեն՝ ազգային և միջազգային համագործակցության ուղղությամբ։
Սիմպոզիումի շրջանակներում կանցկացվեն տարբեր հանդիպումներ՝ փորձի փոխանակման նպատակով, կկազմակերպվեն մասնագիտացված պանելային քննարկումներ, կներկայացվեն գիտական հոդվածներ կշնորհվեն մրցանակներ։