Իրանը ողջունել է Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ավարտի մասին լուրը
Ողջունելով Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի ավարտի մասին լուրն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն Իրանի աջակցությունն է հայտնել Լիբանանի կառավարությանը, ժողովրդին ու Դիմադրությանը։
Չորեքշաբթի առավոտյան ԶԼՄ-ները հայտնել են Լիբանանի ու Իսրայելի միջև հրադադարի հաստատման մասին։
Անդրադառնալով Լիբանանում ու Գազայում պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի անփոփոխ դիրքորոշմանն ու վերջին 14 ամսում այդ ուղղությամբ արված դիվանագիտական քայլերին, Իսմայիլ Բաղային ասել է․ «ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների աջակցությամբ Սիոնիստական ռեժիմի կողմից պատերազմ հրահրելու և հանցագործությունների արդյունքը, Գազայի հատվածում և Լիբանանում 60 հազար անմեղ մարդկանց նահատակությունն է, 120 հազար մարդու վիրավորվելը, ավելի քան 3,5 միլիոն մարդկանց տեղահանությունն ինչպես նաև կենսական ենթակառուցվածքների համատարած ոչնչացումը»:
Բաղային հավելել է․ «Հաշվի առնելով ցեղասպանությունը կանխելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ինչպես նաև Սիոնսիտական ռեժիմի ղեկավարներին ձերբակալելու Միջազագային քրեական դատարանի վճիռը, աշխարհի հասարակական կարծիքը, որը վերջին 14 ամիսներին կոչ է անում վերջ տալ պատերազմին ու ցեղասպանությանը, այսօր սպասում է բռնազավթիչ ռեժիմի հանցագործների դատավարությանը և պատժին»։
Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատցվություն ստանձնի պաշտպանելու Արևմտյան Ասիայում խաղաղությունն ու կայունությունըտ և ճնշում գործադրի Սիոնիստական ագրեսոր ռեժիմի վրա՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար։