Իմամ Խամենեի. Պատրաստականության և մարտունակության բարձրացումը Իրանի զինված ուժերի կարևորագույն պարտականությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i226218-Իմամ_Խամենեի._Պատրաստականության_և_մարտունակության_բարձրացումը_Իրանի_զինված_ուժերի_կարևորագույն_պարտականությունն_է
Սահաբ- Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պատրաստականության և մարտունակության բարձրացումն անվանել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի կարևորագույն պարտականությունը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 27, 2024 11:45 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Պատրաստականության և մարտունակության բարձրացումը Իրանի զինված ուժերի կարևորագույն պարտականությունն է

Սահաբ- Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պատրաստականության և մարտունակության բարձրացումն անվանել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի կարևորագույն պարտականությունը։

Ինչպես հաղորդում է Sahab-ը՝ վկայակոչելով Գերագույն առաջնորդի աշխատակազմի տեղեկատվական բազան, Իմամ Խամենեին չորեքշաբթի օրը հանդիպել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի պաշտոնյաների ու հրամանատարների հետ՝ ոգեկոչելու 1980թ. նոյեմբերի 28-ին Իրաքի բաասական թշնամու դեմ Փեյքան ֆրեգատի սխրագործության տարելիցը , որը կոչվում է ռազմածովային ուժերի օր, և ռազմածովային ուժերը համարել է կենսական և վճռորոշ ուժ այսօրվա աշխարհում:

Իմամ Խամենեին բարձր է գնահատել Իրանի բանակի ռազմածովային ուժերի օպերատիվ, հետախուզական, օժանդակ, շինարարական և նորարարական տարբեր ստորաբաժանումների գործունեությունը և ասել է, որ Իրանի զինված ուժերի, հատկապես ռազմածովային ուժերի ուղղվածությունը պետք է բոլոր գործողություններում և ծրագրերում կենտրոնացած լինի պատրաստականության և մարտունակության բարձրացման վրա:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին մարտունակության բարձրացումը համարել է թշնամու ներխուժումը կանխարգելելու միջոց և հավելել. «Իսլամական Հանրապետության զինված ուժերի կարևորագույն խնդիրը ներխուժման կանխումն է, ուստի պետք է այնպես անել ու երկրի մարտունակությունը ընդգծել Իրանի չարակամների աչքում, որ  նրանք իրապես զգան, որ ցանկացած առճակատում նրանց համար ծանր գին է արժանալու»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը անհրաժեշտ համարեց ծովային առաքելությունների շարունակականությունը և ասաց. «Ինչպես նախկինում ասվեց, 86-րդ նավախմբի քանի ամիս տեւած առաքելությունն ու դրա մանրամասները կարելի է արվեստի լեզվով ու գործիքով հասցնել հանրային կարծիքին»։

Հանդիպման սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Իրանին զեկուցեց տարբեր ոլորտներում այս ուժերի ծրագրերի և ակտիվությունների մասին։