ԱՄՆ-ում կայացած ճարտարապետության համաշխարհային օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Իրանի թիմը
https://parstoday.ir/hy/news/iran-i226238-ԱՄՆ_ում_կայացած_ճարտարապետության_համաշխարհային_օլիմպիադայի_հաղթող_է_ճանաչվել_Իրանի_թիմը
ԱՄՆ-ում կայացած ճարտարապետության համաշխարհային օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Իրանի թիմը, որը ներկայացրել է երկրաշարժից տուժած քաղաքների վերականգնման նախագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2024 07:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կայացած ճարտարապետության համաշխարհային օլիմպիադայի  հաղթող է ճանաչվել Իրանի թիմը

ԱՄՆ-ում կայացած ճարտարապետության համաշխարհային օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Իրանի թիմը, որը ներկայացրել է երկրաշարժից տուժած քաղաքների վերականգնման նախագիծը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Թեհրանի համալսարանի թիմը հաղթող է ճանաչվել «Լանդշաֆտ» համաշխարհային ճարտարապետական օլիմպիադայի «Ուսանողական համագործակցություն» բաժնում։
Օլիմպիադային մասնակցել է աշխարհի 76 երկրների 382 թիմ։ Իրանի թիմին շնորհվել է «Գերազանցության մրցանակ»։
Իրանի թիմի ներկայացրած նախագիծը ժյուրիի ուշադրությանն է արժանացել տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարցերի նկատմամբ ուշադրության, ինչպես  նաև միջառարկայական համագործակցության համար։ Իրանցի ուսանողներն առաջ են անցել  Տեխասի A&M համալսարանի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և Հարվարդի համալսարանի թիմերից, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդից չորրորդ տեղերը:
Օլիմպիադան անցկացվում է 1982 թվականից ի վեր, անմեն տարի, Լանդշաֆտային ճարտարապետների ամերիկյան ընկերության կողմից (ASLA)։ Այն ներառում է ուսանողական և մասնագիտական կատեգորիաներ և ութ բաժիններ։ «Ուսանողների համագործակցություն» բաժնում Իրանի թիմը ներկայացել է առաջին անգամ։