ԱՄՆ-ում կայացած ճարտարապետության համաշխարհային օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Իրանի թիմը
ԱՄՆ-ում կայացած ճարտարապետության համաշխարհային օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Իրանի թիմը, որը ներկայացրել է երկրաշարժից տուժած քաղաքների վերականգնման նախագիծը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Թեհրանի համալսարանի թիմը հաղթող է ճանաչվել «Լանդշաֆտ» համաշխարհային ճարտարապետական օլիմպիադայի «Ուսանողական համագործակցություն» բաժնում։
Օլիմպիադային մասնակցել է աշխարհի 76 երկրների 382 թիմ։ Իրանի թիմին շնորհվել է «Գերազանցության մրցանակ»։
Իրանի թիմի ներկայացրած նախագիծը ժյուրիի ուշադրությանն է արժանացել տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարցերի նկատմամբ ուշադրության, ինչպես նաև միջառարկայական համագործակցության համար։ Իրանցի ուսանողներն առաջ են անցել Տեխասի A&M համալսարանի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և Հարվարդի համալսարանի թիմերից, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդից չորրորդ տեղերը:
Օլիմպիադան անցկացվում է 1982 թվականից ի վեր, անմեն տարի, Լանդշաֆտային ճարտարապետների ամերիկյան ընկերության կողմից (ASLA)։ Այն ներառում է ուսանողական և մասնագիտական կատեգորիաներ և ութ բաժիններ։ «Ուսանողների համագործակցություն» բաժնում Իրանի թիմը ներկայացել է առաջին անգամ։