«Հեզբոլլահը» շնորահակալություն է հայտնել Իրանի դիվանագաիտական աջակցության համար
(last modified Thu, 28 Nov 2024 07:42:38 GMT )
Նոյեմբեր 28, 2024 11:12 Asia/Tehran
  • «Հեզբոլլահը» շնորահակալություն է հայտնել Իրանի դիվանագաիտական աջակցության համար

«Հեզբոլլահը» բարձր է գնահատել Լիբանանում հրադադար հաստատելու ուղղությամբ Իրանի դիվանագաիտական ջանքերն ու առաջնորդի աջակցությունը։

Հղում անելով Իրանի ռադոիհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Լիբանանում հրադադարի հաստատումից հետո «Հեզբոլլահը» մի հայտարարությամբ շնորհակալություն է հայտնել ԻԻՀ առաջնորդին ու Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ այդ ուղությամբ արված դիվանագիտական քայլերի և Լիբանանի ժողովրդին ու Դիմադրությանը ցուցաբերած աջակցության համար։
Հայտարարության մեջ ասված է․ «Լիբանանի ժողովուրդը բարձր է գնահատում բոլոր ոլորտներում Դիմադրությանը ցուցաբերած Իրանի աջակցությունն ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ֆոնին ԻԻՀ  արտգործնախարարի,  խորհրդարանի նախագահի և գերագույն առաջնորդի խորհրդականի Բեյրութ կատարած այցերը»։ 
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։ 
Հրադադարի հաստատումից հետո բռնագրավված տարածքների սիոնիստ բնակիչների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ նրանց մեծամասնության կարծիքով, Իսրայելը չի կարող հաղթել «Հեզբոլլահին»։ Նման կարծիք է հայտնել հարցվածների 60 տոկոսը։