Իրանցի մասնագետները տեղայնացրել են բարձր մաքրության ազոտի արտադրության տեխնոլոգիան
Իրանական գիտահենք ընկերության մասնագետներին հաջողվել է նախագծել 99,99% մաքրությամբ ազոտի արտադրության շարժական համակարգ։
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ընկերության պատասխանատու Հոսեյն Ալի Հաղշենասն ասել է․ «Ազոտի արտադրության շարժական համակարգը կառուցվել է հաշվի առնելով Իրանի նավթային ընկերության՝ 5000 psi ճնշմամբ և ժամում 1500 խորանարդ մետր հոսք արագությամբ ազոտ ներարկելու կարիքը»։
Նա նշել է․ «Համապատասխան կառույցներում աշխատող համակարգերին ծանոթանալուց հետո պարզվեց, որ չնայած բարձր մաքրությանը, հեղուկ ազոտի փաթեթների մատակարարումը սահմանափակ է և 24 ժամում հնարավոր է մատակարարել ընդամենը 20 տոննա ազոտ։ իսկ արտասահմանյան համակարգերը հնարավորություն են տալիս ապահովել ժամում 1200 խ/մ արագություն։ Բացի այդ, իրանական համակարգերը կարողանում էին արտադրել 95% մաքրությամբ ազոտ, ինչը վնասում էր սարքավորումները»։
Հոսեյն Ալի Հաղշենասի խոսքով․ «99,99% մաքրությամբ ազոտը, բացի նավթարդյունաբերության ոլորտից, կիրառվում է նաև պողպատի արդյունաբերության, ջերմամշակման և SLM մեթոդով պահեստամասերի 3D տպագրության, բարձրորակ պողպատե թիթեղների լազերային կտրման և սննդի և դեղագործական արդյունաբերություններում՝ արտադրանքի պահպանման ժամկետը մեծացնելու համար»։