Իրանական հագուստն ու կաշվե իրերն ավելի մեծ ներկայություն կունենան ռուսական շուկայում
https://parstoday.ir/hy/news/iran-i226510-Իրանական_հագուստն_ու_կաշվե_իրերն_ավելի_մեծ_ներկայություն_կունենան_ռուսական_շուկայում
Pars Today - Թեհրանի նահանգապետի տնտեսական հարցերով համակարգման տեղակալը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հագուստի և կաշվե արտադրանքի ոլորտում համագործակցության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2024 14:00 Asia/Tehran
  • Իրանական հագուստն ու կաշվե իրերն ավելի մեծ ներկայություն կունենան ռուսական շուկայում

Pars Today - Թեհրանի նահանգապետի տնտեսական հարցերով համակարգման տեղակալը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հագուստի և կաշվե արտադրանքի ոլորտում համագործակցության մասին։

Արարողության ժամանակ Հեշմաթոլլլահ Ասգարին ասել է․ «Այս հուշագիրը հիմք կստեղծի Ռուսաստանի շուկայում իրանական հագուստի ավելի մեծ ներկայության համար»։ 
Pars Today-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ հուշագրում ներառված են տարբեր կետեր, այդ թվում՝ երկու երկրների շուկայի ուսումնասիրությունը, փոխադարձ կարողությունների ներկայացումը,  համատեղ արտադրություննների հիմնումը, առևտրային պատվիրակությունների փոխայցելությունները, գիտելիքի փոխանցումն ու արտահանումը և այլն։
Ասգարին ասել է․ «Ռուսական կողմը պարտավորվել է ապահովել հնարավորություն, որպեսզի այդ երկրի շուկայում ներկայացվի ավելի մեծ քանակությամբ իրանական արտադրանք»։ 
Տեքստիլի և հագուստի արդյունաբերության ձեռներեցների միության ղեկավար և ՌԴ Դումայի հագուստի և տեքստիլ կենտրոնի ղեկավար Անդրեյ Ռազբրոդինն օնլայն ձևաչափով կայացած արարողության ժամանակ գոհունակությունն է հայտնել հուշագրի ստորագրման կապակցությամբ։