ԻԻՀ առաջնորդի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի գերագույն մուֆթիի հետ
ԻԻՀ առաջնորդի միջազգային հարցերով տեղակալը հանդիպել է Ռուսաստանի գերագույն մուֆթիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև կրոնական և մշակութային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Մոհսեն Ղոմին չորեքշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի գերագույն մուֆթի և մուսուլմանների կրոնական վարչության ղեկավար Շեյխ Ռավիլ Գայնուտդինի հետ։
Հանդիպմանը, գնահատելով մուֆթիի աջակցությունը Գազայի հատվածի և Լիբանանի ճնշված ժողովուրդներին և նրա դերն իսլամական կրոնների միջև միասնություն ստեղծելու գործում, Ղոմին ասել է․ «Իրանի առաջնորդը և նախագահը շեշտում են երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունն, իսկ Մոսկվայի ջանքերի շնորհիվ, այդ հարաբերություններն օրեցօր ընդլայնվում են բոլոր ոլորտներում»։
Գոհունակություն հայտնելով Մոհսեն Ղոմիի հետ հանդիպման կապակցությամբ, Ռավիլ Գայնուտդինը վստահություն է հայտնել, որ այաթոլլա սեյեդ Ալի Խամենեիի և Վլադիմիր Պուտինի իմաստուն առաջնորդության շնորհիվ, Իրանն ու Ռուսաստանը անպայման կհաղթեն իրենց թշնամիներին։
Ռուսաստանի գերագույն մուֆթին ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանին հրավիրել է այցելել Մոսկվայի մեծ մզկիթ և հանդիպել Ռուսաստանի մուսուլմանների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանում Իրանի դեսպան և Մոսկվայի իսլամական կենտրոնի ղեկավար Քազեմ Ջալալին, ինչպես նաև երկու երկրների մշակութային և կրոնական ոլորտների ներկայացուցիչներ։