Ֆաթիմա Զահրայի նահատակության սգո երրորդ գիշերվա արարողությունն անցկացվել է ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ
Երեկ երեկոյան, իսլամական հեղափոխության առաջնորդի և մի խումբ սգավորների ներկայությամբ, իմամ Խոմեյնիի հուսեյնիեյում կայացել է Ֆաթիմա Զահրայի սգո արարողությունը:
Հղում անելով առաջնորդի մամուլի գրասենյակին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ արարողության ժամանակ, հոջաթոլէսլամ վալմոսլեմին Սեդիղին, նշելով, որ Ֆաթեմե Զահրան աստվածային բարեգթության մեջ ձուլվող բացարձակ լույս էր, հավելել է․ «Իսլամի մարգարեի դուստրն իր ողջ կյանքը զոհաբերեց կրոնին ու վիլայաթին և կանգնեց բռնության ու անարդարության դեմ»:
Արարողությանը պարոն Մահմուդ Քարիմին ներկայացրել է ողբերգեր։
2024 թվականի դեկտեմբերի 5-ին իսլամի մարգարեի դստեր և շիաների առաջին իմամ Ալիի տիկնոջ՝ հազրաթ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է։
Ամեն տարի այս օրն Իրանի ժողովուրդը սգում է այս առաքինի տիկնոջ նահատակությունը և մասնակցում մզկիթներում, հոսեյնիներում և այլ կրոնական վայրերում կազմակերպվող արարողություններին։
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին և ազատասերներին ցավակցություն է հայտնում Ֆաթիմա Զահրայի նահատակության կապակցությամբ։