Ռուսատսանը ՄԱԿ-ում աջակցել է Իրանի միջուկային ծրագրին
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը քննադատել է արևմտյան երկրների կողմից ՀԳՀԾ-ի իրականացմանը խոչընդոտելը, նշելով, որ Իրանի միջուկային գործունեությունը ավելի շատ ստուգումների է ենթարկվել, քան ցանկացած այլ երկրի գործունեությունը։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ԱԽ-ին ուղղված պաշտոնական նամակում, Վասիլի Նեբենզիան ընդգծել է ՀԳՀԾ-ի վերակենդանացման անհրաժեշտությունը։
Նա նշել է․ «ՄԱԳԱՏԷ-ի անդամ համարվող Իրանի միջուկային գործունեությունն ամենաշատ ստուգումների է ենթարկվել քան մյուս անդամներինը։ Իրանը մշտապես մանրամասն տեղեկատվություն է տրամադրել գործակալությանն իր միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները չեզոքացրել են ՀԳՀԾ-ի-ի վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հավելել է, որ արևմտյան երկրները, որոնք կոպտորեն խախտում են ՀԳՀԾ-ն ու ԱԽ թիվ 2231 բանաձևը, փորձելով շեղել ուշադրությունը սեփական գործողություններից, Իրանին ներկայացնում են որպես համաձայնագրի գործադրման հետ կապված խնդիրների պատասխանատու։
Նեբենզիան հավելել է, որ այդ ջանքերը դատապարտված են ձախողման, քանի որ ոչ մի կերպ չի կարելի թաքցնել ՀԳՀԾ-ի իրականացման դադարեցման իրական պատճառը՝ ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն այս համաձայնագրից։
ՀԳՀԾ-ն ստորագրվեց մի քանի տարի տևած ինտենսիվ բանակցությունների արդյունքում, 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրվեց Իրանի և 5+1 խմբի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև, ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցի ներկայությամբ։ Իսկ մեկ շաբաթ անց, այն հաստատվեց ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևով։
Համաձայնագրի գործադրման առաջին իսկ օրից ԱՄՆ կառավարությունը սկսեց խոչընդտել դրա իրականացմանը։ Իսկ 2018 թվականի մայիսի 8-ին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս բերեց ԱՄՆ-ն այս միջազգային համաձայնագրից և վերականգնեց հակաիրանական անօրինական պատժամիջոցները։