Թեհրանը պատասխանել է Գրոսսիի հայտարարությանը. Իրանի միջուկային ծրագիրը բավարարում է երկրի կարիքները
Արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով փոխնախարարն ասել է. «Իրանի միջուկային ծրագրի զարգացումը համապատասխանում է տեխնիկական պահանջներին և ամբողջությամբ իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»։
Քազեմ Ղարիբաբադին X-ի իր էջում գրել է․ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իտալական ENSA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․ «Իրանը ուրանը հարստացնում է ռազմական մակարդակին մոտ և արագորեն շարժվում է միջուկային պետություն դառնալու ճանապարհով։ ՀԳՀԾ-ն այլևս տեղին չէ, և անհրաժեշտ է նոր ըմբռնում Իրանի միջուկային ծրագրի իրողություններին անդրադառնալու համար»»:
Նախ՝ ակնկալվում է, որ Գրոսսին պետք է իր հայտարարություններն անի՝ հիմնմվելով գործակալության տեսուչների փաստերի և տեխնիկական զեկույցների վրա: Ենթադրությունների վրա հիմնված հայտարարությունները չեն մտնում գլխավոր տնօրենի պարտականությունների մեջ և հակասում են Գործակալության կանոնադրությանը:
Երկրորդ՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը համապատասխանում է տեխնիկական կարիքներին և ամբողջությամբ իրականացվում է Գործակալության վերահսկողության ներքո:
Երրորդ, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, ներառյալ՝ ուրանի հասրտացման՝ երկրների իրավունքը ճանաչված է համապատասխան միջազգային փաստաթղթերում, և Գլխավոր տնօրենի քաղաքականացված հայտարարությունները չեն կարող հերքել այս փաստերը։
Չորրորդ՝ Իրանի հարստացման ծրագիրը ռազմական նպատակներ չունի։ Հարստացման մակարդակի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, հարստացման որևէ սահմանափակում սահմանված չէ, քանի դեռ գործընթացն իրականացվում է գործակալության հսկողության ներքո և չի շեղվում խաղաղ նպատակներից։ Խաղաղ նպատակներով ուրանի հարստացման համար արհեստական շեմ սահմանելու ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հայտարարությունը երկրների իրավունքների ակնհայտ խախտում է և խտրականության խորացում՝ Չտարածման պայմանագրի անդամ երկրներ միջև։
Եվ վերջապես, Գրոսսին իր հայտարարության մեջ չի նշել ներկայիս իրավիճակի հիմնական պատճառը, որը ՀԳՀԾ-ի կողմերի՝ իրենց ստանձնած պարտավորությունների չկատարումն է ու պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը։ Իսկ այդ փաստը միտումնավոր կերպով անտեսելը խաթարում է միջազգային հանրության վստահությունը ՄԱԿ-ի ինստիտուտների նկատմամբ։
Այս տեսանկյունից, անկախ նրանից՝ ՀԳՀԾ-ն տեղին է, թե ոչ, պետք է նշել, որ փոխադարձ հարգանքի և հավասարակշռված պարտավորությունների վրա հիմնված կառուցողական և արդար բանակցությունները, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման ուղղությամբ, այս խնդրի արդյունավետ լուծում կլինեն։