Թեհրանը պատասխանել է Գրոսսիի հայտարարությանը. Իրանի միջուկային ծրագիրը բավարարում է երկրի կարիքները
https://parstoday.ir/hy/news/iran-i227070-Թեհրանը_պատասխանել_է_Գրոսսիի_հայտարարությանը._Իրանի_միջուկային_ծրագիրը_բավարարում_է_երկրի_կարիքները
Արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով փոխնախարարն ասել է. «Իրանի միջուկային ծրագրի զարգացումը համապատասխանում է տեխնիկական պահանջներին և ամբողջությամբ իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2024 07:40 Asia/Tehran
  • Թեհրանը պատասխանել է Գրոսսիի հայտարարությանը. Իրանի միջուկային ծրագիրը բավարարում է երկրի կարիքները

Արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով փոխնախարարն ասել է. «Իրանի միջուկային ծրագրի զարգացումը համապատասխանում է տեխնիկական պահանջներին և ամբողջությամբ իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո»։

Քազեմ Ղարիբաբադին X-ի իր էջում գրել է․ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իտալական ENSA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․ «Իրանը ուրանը հարստացնում է  ռազմական մակարդակին մոտ և արագորեն շարժվում է  միջուկային պետություն դառնալու ճանապարհով։ ՀԳՀԾ-ն այլևս տեղին չէ, և անհրաժեշտ է նոր ըմբռնում Իրանի միջուկային ծրագրի իրողություններին անդրադառնալու համար»»:
Նախ՝ ակնկալվում է, որ Գրոսսին պետք է իր հայտարարություններն անի՝ հիմնմվելով  գործակալության տեսուչների փաստերի և տեխնիկական զեկույցների վրա: Ենթադրությունների վրա հիմնված հայտարարությունները չեն մտնում գլխավոր տնօրենի պարտականությունների մեջ և հակասում են  Գործակալության կանոնադրությանը:
Երկրորդ՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը համապատասխանում է տեխնիկական կարիքներին և ամբողջությամբ իրականացվում է Գործակալության  վերահսկողության ներքո:
Երրորդ, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, ներառյալ՝ ուրանի հասրտացման՝ երկրների իրավունքը ճանաչված է համապատասխան միջազգային փաստաթղթերում, և Գլխավոր տնօրենի քաղաքականացված հայտարարությունները  չեն կարող հերքել այս փաստերը։  
Չորրորդ՝ Իրանի հարստացման ծրագիրը ռազմական նպատակներ չունի։ Հարստացման մակարդակի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, հարստացման որևէ սահմանափակում սահմանված չէ, քանի դեռ գործընթացն իրականացվում է գործակալության հսկողության ներքո և չի շեղվում խաղաղ նպատակներից։ Խաղաղ նպատակներով ուրանի հարստացման համար արհեստական շեմ սահմանելու ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հայտարարությունը երկրների իրավունքների ակնհայտ խախտում է և խտրականության խորացում՝ Չտարածման պայմանագրի անդամ երկրներ միջև։ 
Եվ վերջապես, Գրոսսին իր հայտարարության մեջ չի նշել ներկայիս իրավիճակի հիմնական պատճառը, որը ՀԳՀԾ-ի կողմերի՝ իրենց ստանձնած պարտավորությունների չկատարումն է ու պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը։ Իսկ այդ փաստը միտումնավոր կերպով անտեսելը խաթարում է միջազգային հանրության վստահությունը ՄԱԿ-ի ինստիտուտների նկատմամբ։ 
Այս տեսանկյունից, անկախ նրանից՝ ՀԳՀԾ-ն տեղին է, թե ոչ, պետք է նշել, որ փոխադարձ հարգանքի և հավասարակշռված պարտավորությունների վրա հիմնված կառուցողական և արդար բանակցությունները, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման ուղղությամբ, այս խնդրի արդյունավետ լուծում կլինեն։