ԻԻՀ ԱԳՆ դիրքորոշումը՝ Սիրիայի իրադարձություններում Թուրքիայի դերի վերաբերյալ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ հակառակ տարածաշրջանի այլ երկրների պատմություններին, Իրանը Սիրիայում երբերք չի աջակցելու կոնկրետ անձի կամ կուսակցության:
Երեքշաբթի օրը կայացած հանդիպմանն Իսմայիլ Բաղային պատասխանել է Սիրիայի իրադարձություններում Թուրքիայի դերի վերաբերյալ հանրության հարցերին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ նա հայտարարել է. «Մյուսները կարող են ունենալ իրադարձությունների վերաբերյալ սեփական պատմությունը։ Այն ինչ հստակ է՝ Դոհայում ու Աստանայում կայացած, ինչպես նաև 5+3 խմբի՝ Աստանայի անդամ երեք երկրների ու տարածաշրջանի հինգ արաբական երկրների հանդիպման ժամանակ ընդգծվել և այդ մասին նաև բանաձևում նույնպես նշվել է Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների և կառավարության միջև հակամարտությունը դադարեցնելու և բանակցություններ վարելու անհրաժեշտությունը՝ ահաբեկչության տարածումը կանխելու նպատակով։ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման մասին մտահոգությունը կիսում էին այս հանդիպումներին մասնակցած բոլոր երկրները։ Ցավոք, վերջին մի քանի օրերին Սիրիայի տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտվել է Սիոնիստական ռեժիմի կողմից։ 50 տարվա մեջ առաջին անգամ սիրիական տարածքի մեկ այլ հատված օկուպացվել է։
Միակողմանիորեն խախտվել է ԱԽ 350 բանաձևը, ինչը հաստատում է այն մտահոգությունները, որ Իրանը և մյուս երկրնեն ունեն Սիրիայի անվտանգության, կայունության և տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Հետևաբար, Դոհայի հանդիպմանը մասնակցող երկրների ջանքերը կամ մտահոգությունները պետք է ուղղված լինեն թույլ չտալու նման իրավիճակի առաջացումը Սիրիայում։
Ընդհանրապես ուզում եմ նշել, որ Սիրիայում Իրանի ներկայությունը հիմնարար և սկզբունքային էր, իսկ մեր դուրս գալը՝ պատասխանատու քայլ։ Մենք նպատակ չունեինք Սիրիայում նվաճումներ գրանցել, գերիշխանության հաստատել այնտեղ կամ վերակենդանացնել անցյալում գոյություն ունեցած կայսրությունները։
Մեր համար կարևոր էր օգնել ապահովել սիրիացի ժողովրդի անվտանգությունը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի ըթնացքում։ Մենք Սիրիայում ներկա էինք՝ այդ երկրիր կառավարության խնդրանքով։
Սիրիայում մեր խորհրդատվական էր։ Մենք այդ երկրում ներկա չենք եղել որևէ կոնկրետ անձի կամ կուսակցության պաշտպանելու նպատակով։ Մինչև վերջին պահը մեզ համա կարևոր էր օգնել Սիրիայի՝ որպես տարածաշրջանում կարևոր երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը, քանի որ մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երկրում անվտանգությունը և կայունությունը Արևմտյան Ասիայի անվտանգության և կայունության երաշխավորն է»։