ԻԻՀ նախագահի ուղերձը՝ Յալդայի գիշերվա կապակցությամբ
Յալդայի գիշերվա կապակցությամբ Իրանի ժողովրդին ուղղված ուղերձում, ԻԻՀ նախագահը նշել է, որ այս հնագույն տոնը սրտերի մերձեցման ու սրտակցության հնարավորություն է։
Յալդայի կամ Չելլեյի գիշերն իրանական հնագույն տոներից է, որը նշվում է ձմեռային արևադարձի օրը։ Յալդայի տոնն իրանական քաղաքակրթության ամենագեղեցիկ ավադույթներից է, որը նշվում է նաև Պակիստանում ու Կենտրոնական Ասիայի երկրներում։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեքյանի ուղերձում ասված է․ «Այսօր, ամեն ինչից առավել, մենք ունենք երկխոսության, կարեկցանքի և ընկերակցության կարիք և այդ կարեկցանքը բխելու է ընտանիքի ներսից։ Տարվա ամենաերկար գիշերը կարեկցանքի, երկխոսության, թյուրիմացությունները հարթեցնելու իրանցիներին իրար մոտեցնելու լավագույն հնարավորությունն է:
Իրանում Յալդայի գիշերը նշում են ընտանիքի բոլոր անդամներով։ Միասնության գիշերը կմաքրի մեր սրտերի փոշին, քանի որ իրանցիները հավատում են, որ Յալդայի գիշերվան հաջորդում է լույսը։ Բոլոր իրանցիներին շնորհավորում եմ այս հինավուրց տոնի կապակցությամբ»։