Իրանի ռոբոտաշինության ազգային թիմը լավագույնն է ՇՀԿ անդամ երկրների թիմերի շրջանում
Սահաբ-Թիմային պայքարում նվաճելով մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Իրանի ռոբոտաշինության ազգային թիմը դարձել է լավագույնը՝ ՇՀԿ անդամ երկրների թիմերի շրջանում։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Չինաստանում կայացած մրցաշարի երրորդ փուլում Իրանի ազգային թիմը նշանակալի հաջողություն է գրանցել։
Մրցումներն անցկացվել են կազմակերպության հիմնական անդամներից 15-ի և մի խումբ դիտորդ անդամների թիմերի մասնակցությամբ։ Իրանի թիմը գրավել է մրցությունների առաջին տեղը։
Այս մեծ հաջողությունը նոր տեխնոլոգիաների և ռոբոտաշինության ոլորտում իրանցի երիտասարդների գիտատեխնիկական առաջընթացի ապացույցն է և միջազգային մակարդակով մեկ անգամ ևս ի ցույց է դնում երկրի կարողությունները։