Մեկնաբանություն - «D-8»-ը՝ Իսլամական աշխարհի հզորության խորհրդանիշը
https://parstoday.ir/hy/news/iran-i227140-Մեկնաբանություն_d_8_ը_Իսլամական_աշխարհի_հզորության_խորհրդանիշը
Սահաբ-Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը չորեքշաբթի երեկոյան մեկնեց Եգիպտոս՝ մասնակցելու «D-8»-ի խմբի անդամ երկրների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2024 14:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - «D-8»-ը՝ Իսլամական աշխարհի հզորության խորհրդանիշը

Սահաբ-Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը չորեքշաբթի երեկոյան մեկնեց Եգիպտոս՝ մասնակցելու «D-8»-ի խմբի անդամ երկրների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովին։

Կահիրե կատարած մեկօրյա այցի ընթացքում Փեզեշքյանի ծրագրերն են՝ ելույթ ունենալ  գլխավոր հանդիպմանը, նաև ելույթ ունենալ  Գազայի և Լիբանանի հարցով հատուկ հանդիպմանը, ինչպես նաև մի քանի երկկողմ հանդիպումներ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Եգիպտոսի նախագահի հետ։
«D-8»-ը ձևավորվել է 1997 թվականին ութ զարգացող իսլամական երկրների այդ թվում՝ Իրանի, Թուրքիանի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Մալայզիայի և Պակիստաի մասնակցությամբ։ «D-8»-ը բազում հույսեր արթնացրեց իսլամական այլ երկրների տնտեսական աճին օգնելու համար:

Փեզեշքյանի այցը  Կահիրե կարևոր է տարածաշրջանային և գլոբալ հավասարումների,  իսլամական անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների հաստատման հետագա պայմանավորվածությունների ստեղծման առումով։

Փեզեշքյանը չորեքշաբթի օրը Թեհրանից Կահիրե մեկնելուց առաջ ասաց. «Ակտիվ դիվանագիտության համար այս մակարդակով և այս գործընթացով հանդիպումները , որոնք կարող են  տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական առումով ավելի մոտեցնել իսլամական երկրներին, շատ արդյունավետ և օգտակար են փորձի փոխանցման համար»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Որքան ավելի մտերմիկ, խորը և օպերատիվ լինեն մեր հարաբերություններն իսլամական երկրների հետ, այնքան ավելի շատ կչեզոքացվեն այն դավադրությունները, որոնք ձևավորվում են մեր երկրի և այլ իսլամական երկրների դեմ,և մեր ուժը հանդուրժողականության առումով նույնպես  կմեծանա»:

Նա գագաթնաժողովը հյուրընկալող Եգիպտոսն  անվանեց որպես շատ վաղեմի պատմություն և մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր և ասաց. - Եգիպտոսը ազդեցիկ երկիր է իսլամական աշխարհում, և նոյեմբերին Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ լավ բանակցություններ են տեղի ունեցել»։

Իրականությունն այն է, որ Իրանն ու Եգիպտոսը հին քաղաքակրթություններով և ընդհանուր պատմական արմատներով երկու երկրներ են, որոնք ամրապնդելով երկկողմ փոխգործակցությունները, կարող են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանային և գլոբալ հավասարումներում: Մյուս կողմից, այս երկու երկրների ռազմավարական դիրքը հնարավորություն է ընձեռել համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծովային տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը և առևտուրը։

Ուստի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին և Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին հանդիպել են այս կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ  «D-8»-ի գագաթնաժողովը հաջող գործունեություն կծավալի իսլամական երկրների զարգացման և իսլամական աշխարհի շահերի շրջանակում շոշափելի արդյունքների հասնելու համար: Այս նպատակի իրականացման անհրաժեշտություններից մեկն էլ տարածաշրջանում և իսլամական աշխարհում Իրանի և Եգիպտոսի կարևոր և արդյունավետ դիրքի և դերի  առավել քան երբևէ ամրապնդումն է։

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ «D-8»-ի  անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության աճը և առևտրային փոխանակումների ամրապնդումը կարող են մեծապես նպաստել իսլամական երկրների ֆինանսական ու առևտրային շրջանառությանը։

«D-8»-ի  անդամ ութ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 1,2 միլիարդ մարդ կամ ընդհանուր մահմեդական բնակչության 60 տոկոսը, ինչպես նաև աշխարհի ընդհանուր բնակչության գրեթե 13 տոկոսը: «D-8»-ի անդամ ութ երկրները զբաղեցնում են 7,6 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք կամ աշխարհի ընդհանուր տարածքի 5 տոկոսը։Այս խմբի անդամ երկրների միջև առևտուրը կազմում է տարեկան մոտ 100 միլիարդ դոլար։

«D-8»-ի անդամ երկրների միջև համագործակցության աճող գործընթացը նաև բացառիկ հնարավորություն է ընձեռում ազդեցիկ դերակատարություն ունենալ մուսուլմանների հետ կապված քաղաքական և անվտանգության հարցերում  և թույլ չտալ Սիոնիստական ​​ռեժիմին և նրա կողմնակիցներին շարունակել իրենց դավադրությունն ու հանցագործությունները իսլամական աշխարհում, ներառյալ Գազայում, Լիբանանում, Եմենում և Սիրիայում: