ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանն ու Եգիպտոսն ունեն ընդհանուր ինքնություն և մշակույթ
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանն ու Եգիպտոսն ունեն ընդհանուր ինքնություն և մշակույթ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին X-ում արած գրառման մեջ անդրադառնալով Կահիրեի մի շարք պատմական ու կրոնական վայրեր կատարած այցին, գրել է. «Իրանն ու Եգիպտոսն ունեն ընդհանուր ինքնություն և մշակույթ, որն արմատավորված է հնագույն պատմության մեջ և ամրապնդվել է Մուհամմադ մարգարեի գալուստով»:
Նա նշել է․ «Բախտ ունեցա այցելել Կահիրեի որոշ կրոնական և պատմական վայրեր, ներառյալ՝ Ռաս ալ-Հուսեյն, Սայիդա Զեյնաբ, Սայիդա Նաֆիսա և Մուհամմադ Ալի փաշա մզկիթները։
Մուհամմադ Ալի փաշայի և նրա որդու՝ Էբրահիմ փաշայի գերեզմանը պարսկերեն բանստեղծություններով զարդարվել է իրանցի գեղագիր 1883 թվականին։ Պատմությունը չի մոռանա Մուհամմադ Ալի փաշայի դերը Եգիպտոսում ժամանակակից ազգային պետության ստեղծման գործում»։
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև հայտնի եգիպտացի գրող և Նոբելյան մրցանակակիր Նագիբ Մահֆուզի բանաստեղծությանը և Իրանի ու Եգիպտոսի մշակութային հարաբերություններին:
Նա նաև հայտարարել է, որ եգիպտացիների հետ խոսելն իրեն միշտ ուրախ հիշողություններ է պարգևում։