Մեկնաբանություն- Իրանը, թշնամիներն ու վստահված ուժերի մասին պնդումները
Մինչ թշնամիները և որոշ վերլուծաբաններ խոսում են Դիմադրության առանցքի ուորշ դերակատարների դիրքերի թուլացման հետևանքով Իրանի տարածաշրջանային դիրքերի թուլացման մասին, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում չունի վստահված ուժեր, և եթե ցանկանա որևէ քայլ ձեռնարկել, այդ ուժերի կարիքը չի զգա։
ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահի» դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներից և Սիրիայի կառավարության տապալումից հետո, տարբեր շրջանակներ հայտարարում են Դիմադրության առանցքի թուլացման մասին՝ որպես ԻԻՀ տարածաշրջանային թև։
Կիրակի օրն իմամ Խամենեին նշել է, որ նման հայտարարություններն ու վերլուծությունները սխալ են, հավելելով. «Նրանք անընդհատ ասում են, որ Իսլամական Հանրապետությունը կորցրել է տարածաշրջանում իր վստահված ուժերին։ Այդ պնդումները սխալ են։ Իրանը տարածաշրջանում վստահված ուժեր չունի։ Եմենը կռվում է, որովհետև հավատք ունի. «Հեզբոլլահը» կռվում է, որովհետև հավատքի ուժը նրան բերել է ասպարեզ։ ՀԱՄԱՍ-ը և Ջիհադը կռվում են, քանի որ ունեն գաղափարախոսություն: Նրանք մեզ չեն ներկայացնում։ Եթե մի օր մենք որոշենք քայլեր ձեռնարկել, մեզ վստահված ուժ պետք չի գա».
Տարբեր պատճառներով ու ապացույցներով կարելի է փաստել, որ Դիմադրության ուժերը երբեք չեն կռվեել Իրանի անունից, ոչ էլ որևէ քայլ են ձեռնարկել ի պաշտպանություն Իրանի։
Առաջին պատճառն այն է, որ Իրանը վերջին տարիներին չի մտել այնպիսի պատերազմի մեջ, որը կպահանջեր վստահված ուժերի կիրառում: Եթե Դիմադրության ուժերը ներգրավված են եղել պատերազմի մեջ, նրանք պաշտպանել են իրենց հայրենիքն ու երկրի տարածքային ամբողջականությունը: Իսկ Իրանն այդ ուժերին աջակցել է իրենց հայրենիքի պաշտպանության գործում։
Երկրորդ պատճառն այն է, որ Դիմադրության յուրաքանչյուր խմբի ռազմական գործողությունը, որն իրականացվել է Սիոնիստական ռեժիմի դեմ կամ ի պաշտպանություն Դիմադրության առանցքի այլ խմբերի, ինչպես հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդը, իրականացվել է հավատքի ու Ղուրանի հիմամբ՝ ճնշվածներին աջակցելու, բռնատերերի ու անհավատների կողմից աշխահում գերիշխանություն սահմանելը կանխելու նպատակով։ Այդ մասին հիշատակվում է Սուրբ Ղուրանում, որը խոսում է օտարերկրյա ներխուժումից հողը պաշտպանելու մասին:
Երրորդ պատճառն այն է, որ «Ազնիվ խոստում-1» և «Ազնիվ խոստում -2» գործողությունները (Իրանի հրթիռային հարձակումն Իսրայելի վրա) ցույց տվեցին, որ Իրանն ունի պաշտպանվելու կարողություն և չունի որևէ օտար ուժի կարիք։
Հետևաբար, հակառակ հնչեցվող հայտարարությունների և վերլուծությունների, Դիմադրության խմբերը ոչ թե Արևմտյան Ասիայի երկրներում Իրանի անունից կռվող վստահված ուժեր են, այլ ավելի շուտ Թեհրանի դաշնակիցները։