Իրանցի այս ծանրորդուհին Ասիական երիտասարդական խաղերում երեք բրոնզե մեդալ է նվաճել
https://parstoday.ir/hy/news/iran-i227312-Իրանցի_այս_ծանրորդուհին_Ասիական_երիտասարդական_խաղերում_երեք_բրոնզե_մեդալ_է_նվաճել
Pars Today - Իրանցի մարզուհի Ռեյհանե Քարիմին երեք բրոնզե մեդալ է նվաճել Քաթարում կայացած Ասիայի երիտասարդական ծանրամարտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2024 12:55 Asia/Tehran
  • Իրանցի այս ծանրորդուհին Ասիական երիտասարդական խաղերում երեք բրոնզե մեդալ է նվաճել

Pars Today - Իրանցի մարզուհի Ռեյհանե Քարիմին երեք բրոնզե մեդալ է նվաճել Քաթարում կայացած Ասիայի երիտասարդական ծանրամարտում:

Ասիայի երիտասարդական ծանրամարտի 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճեց իրանցի մարզուհի Ռեյհանե Քարիմին՝ երկամարտում 211 կգ արդյունքով՝ բարձրացնելով պոկում վարժությունում 91 կգ, իսկ հրում վարժությունում՝ 120 կգ ծանրաձողը։

Ինչպես հայտնում է Pars Today-ը, այս քաշային կարգում Իրանի մեկ այլ մարզուհի Հանիե Շարիֆին, ով Ասիայի պատանիների տարիքային խմբում չեմպիոնն էր, երիտասարդների տարիքային խմբում երկամարտում 200 կգ ընդհանուր արդյունքով կանգնեց չորրորդ տեղում։

Նախկինում իրանցի մեկ այլ ծանրորդուհի Ալմա Հոսեյնին Ասիայի պատանեկան առաջնությունում նվաճել էր երկու բրոնզե մեդալ՝ կանգնելով Ասիայի առաջնության երրորդ տեղում։

Կիրակի օրը Քաթարում կայացել է Ասիայի պատանիների և երիտասարդների առաջնության կանանց 64 կգ քաշայինների պայքարը։