Իրավանի. ԱԽ-ն չպետք է թույլ տա Սիոնիստական ռեժիմին՝ վտանգել միջազգային անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i227346-Իրավանի._ԱԽ_ն_չպետք_է_թույլ_տա_Սիոնիստական_ռեժիմին_վտանգել_միջազգային_անվտանգությունը
Արձագանքելով Իսմայիլ Հանիեյի սպանության վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի հայտարարությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ նախագահին ուղղված նամակներում, կազմակերպությունում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչը նշել է․ «ԱԽ-ն չպետք է թույլ տա Սիոնիստական ռեժիմին՝ վտանգել միջազգային անվտանգությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2024 06:14 Asia/Tehran
  • Իրավանի. ԱԽ-ն չպետք է թույլ տա Սիոնիստական ռեժիմին՝ վտանգել միջազգային անվտանգությունը

Արձագանքելով Իսմայիլ Հանիեյի սպանության վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի հայտարարությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ նախագահին ուղղված նամակներում, կազմակերպությունում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչը նշել է․ «ԱԽ-ն չպետք է թույլ տա Սիոնիստական ռեժիմին՝ վտանգել միջազգային անվտանգությունը»։

Ամիր Սաիդ Իրավանին նամակում նշել է․ «Դեկտեմբերի 23-ի երեկոյան կայացած  միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին Իսրայելի ՊՆ աշխատակիցները, նախարար Իսրաել Կացը հրապարակավ և անամոթաբար ընդունել է ռեժիմի պատասխանատվությունը՝ պարոն Իսմայիլ Հանիեի սպանության համար, ով Թեհրանում մասնակցել էր նախագահ Մասուդ Փեզեշքյանի երդմնակալության արարողությանը։ Այս բացահայտ խոստովանությունն առաջին դեպքն է, երբ Իսրայելի ռեժիմը հրապարակայնորեն ընդունում է  պատասխանատվությունն այդ նողկալի հանցագործության համար»: 
Նա հավելել է․ «ՄԱԿ-ի անդամ երկրի ինքնիշխան տարածքում քաղաքական առաջնորդի սպանության մասին լկտի և անամոթ խոստովանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իսրայելը պետք է միջազգային մասշտաբով պատասխանատվություն կրի ահաբեկչական և ագրեսիվ գործողությունների համար։
Այս խոստովանությունը ևս մեկ անգամ հաստատում է հոկտեմբերի 1-ին Իրանի պաշտպանական պատասխանի օրինականությունը և Թերանի այն դիրքորոշումը, որ Իսրայելի օկուպացիոն և ահաբեկչական ռեժիմը շարունակում է մնալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքը»:
Իրավանին նշել է․ «Անվտանգության խորհուրդը չպետք է թույլ տա, որ ռեժիմը, որը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, ապակայունացնում է տարածաշրջանը, սպառնում և վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, շարունակի վայելել անձեռնմխելիություն»:
Նրա խոսքով․ «Մջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատվություն կրող ԱԽ-ի շարունակական լռությունը ոչ միայն կխրախուսի  ահաբեկչական ռեժիմին շարունակել հանցագործություններ իրականացնել, այլև կխաթարի այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա հիմնվել է ՄԱԿ-ը»: