ԻԻՀ կառավարության խոսնակ․ Հիսուսը խաղաղության ու անդորրիի սուրհանդակն էր
ԻԻՀ կառավարությանը խոսակը նշել է, որ Հիսուս Քրիստոսը խաղաղության ու հանգստության սուրհանդակ էր։ «Սահաբ» գործակալության այսօրվա լրահոսում կներկայացնենք օրվա կարևոր թեմաների վերաբերյալ մի քանի թվիթ։
Դեկտեմբերի 25-ին կաթոլիկ աշխարհը նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։
Հիսուսը՝ խաղաղության ու հանգստության մարգարե
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա կապակցությամբ X-ում արած գրառման մեջ, նշել է․ «Հիսուսը խաղաղության և հանգստության պատգամաբեր էր այն մարդկանց համար, ում հոգիները նեղվում էին ճնշումից: Աստծո այդ ընտրյալ մարգարեն աստվածային հրաշք էր իր ծննդյան օրվանից մինչև խաչելությունը»:
Դիմադրության գաղափարախոսությունը նշանակում է անվտանգություն երկրի համար
X-ի օգտատեր Մուհամմադին, անդրադառնալով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո երկրում տիրող քաոսին ու անկարգություններին, գրել է. «Երբ հանձնվում ես ազատության երազանքի դիմաց, երբ քեզ պակասում է Դիմադրողական մտածելակերպը, ոչնչացնում ես քո երկրի ամենակարեւոր հարստությունը՝ անվտանգությունը»։
Եմենը լավ օրինակ է սիրիացի երիտասարդների համար
X-ի օգտատեր Ռահուլը գրել է․ «Եմենը լավ օրինակ է սիրիացի երիտասարդների համար։ Եթե Սիրիայի երիտասարդությունը հետևի Եմենի օրինակին, կպարգևատրվի։ Եթե ոչ, ապա Սիրիայի որոշ հարևան կառավարություններ կցանկանան որոշումներ կայացնել այդ երկրի համար, իհարկե, ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ:
ԱՄՆ-ն հասրակաության մեջ եսասիրություն է խթանում
Multipolar Perspective անունով X-ի անգլախոս օգտատերը կարծում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված է հասարակության մեջ եսասիրության խթանմանը։ Նա գրել է․ «Մարդիկ պատկանում են տարբեր տոհմերի։ Հասարակությունը հիմնված է բնական էթնիկ պատկանելության վրա, և դրա վրա են կառուցվել աշխարհի ամենամեծ քաղաքակրթությունները: Սակայն ԱՄՆ-ում մենք դաստիարակել ենք մի խումբ սոցիալական էգոիստների, ովքեր կարծում են, թե իրենք են խաղի գլխավոր հերոսը»:
Իսրայելը ԱՄՆ-ի բազան է Արևմտյան Ասիայում
X-ի մեկ այլ անգլիախոս օգտատեր Լունա Վինձորն անդրադառնալով Իսրայելի հանցագործություններին ԱՄՆ-ի համակողմանի աջակցությանը, գրել է․ «Բոլոր սարսափելի իրավիճակների պատճառը, որոնցում հայտնվել է ամբողջ աշխարհը, ԱՄՆ-ի կեղտոտ, ռազմատենչ արևմտյան քաղաքականությունն է։ Իսկ Իսրայելն ԱՄՆ-ի համար մշտական ռազմակայան է՝ Արևմտյան Ասիան վերահսկելու համար»։