Իրանցի աղջիկը փոխչեմպիոն է դարձել աշխարհի առաջնության Կուրեշ ըմբշամարտի լավագույնների մրցույթում
Pars Today- Ուզբեկստանում կայացած աշխարհի առաջնությունում Կուրեշ մարզաձևի լավագույնների մրցույթում Իրանցի մարզուհին զբաղեցրել է երկրորդ տեղը։
Իրանցի մարզուհի Ֆաթեմե Բարմակին +87 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության Կուրեշ մարզաձևի լավագույնների մրցույթում նվաճել է արծաթե մեդալ։ Ինչպես նշում է Pars Today-ը, Ֆաթեմեհ Բարմակին նվաճելով փոխչեմպիոնի կոչումը, կրկին հաստատվել է այս մարզաձևի լավագույնների շարքում։
2024 թվականի հունիսին Բարմակին +87 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել Կուրեշի մարզաձևի Ասիայի Կանանց առաջնության 13-րդ մրցաշարում։
Թեհրանում կայացած Կուրեշի մարզաձևի Ասիայի Կանանց առաջնության 13-րդ մրցաշարում Իրանի ազգային հավաքականի մարզիկները ընդհանուր թիմային պայքարում նվաճել են 2 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներ և դարձել փոխչեմպիոն:
Կուրեշը հնագույն մարզաձև է, որն առաջացել է ներկայիս Տաջիկստանում և Ուզբեկստանում: Այս մարզաձեւը դարեր շարունակ կատարվել է հատուկ արարողություններով, իսկ այսօր այն կատարվում է նոր տեսքով ու նոր կանոններով։ Այս մարզաձեւը գրեթե նման է ըմբշամարտին։