Իրանցի աղջիկը փոխչեմպիոն է դարձել աշխարհի առաջնության Կուրեշ ըմբշամարտի լավագույնների մրցույթում
https://parstoday.ir/hy/news/iran-i227366-Իրանցի_աղջիկը_փոխչեմպիոն_է_դարձել_աշխարհի_առաջնության_Կուրեշ_ըմբշամարտի_լավագույնների_մրցույթում
Pars Today- Ուզբեկստանում կայացած աշխարհի առաջնությունում Կուրեշ մարզաձևի լավագույնների մրցույթում Իրանցի մարզուհին զբաղեցրել է երկրորդ տեղը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2024 12:25 Asia/Tehran
  • Իրանցի աղջիկը փոխչեմպիոն է դարձել աշխարհի առաջնության Կուրեշ ըմբշամարտի լավագույնների մրցույթում

Pars Today- Ուզբեկստանում կայացած աշխարհի առաջնությունում Կուրեշ մարզաձևի լավագույնների մրցույթում Իրանցի մարզուհին զբաղեցրել է երկրորդ տեղը։

Իրանցի մարզուհի Ֆաթեմե Բարմակին +87 կգ քաշային կարգում  աշխարհի առաջնության Կուրեշ մարզաձևի լավագույնների  մրցույթում նվաճել է արծաթե մեդալ։ Ինչպես նշում է Pars Today-ը, Ֆաթեմեհ Բարմակին նվաճելով փոխչեմպիոնի կոչումը,  կրկին հաստատվել է այս մարզաձևի լավագույնների շարքում։

2024 թվականի հունիսին Բարմակին  +87 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել Կուրեշի  մարզաձևի Ասիայի Կանանց  առաջնության 13-րդ մրցաշարում։ 

Թեհրանում կայացած Կուրեշի  մարզաձևի Ասիայի Կանանց  առաջնության 13-րդ մրցաշարում Իրանի ազգային հավաքականի մարզիկները ընդհանուր թիմային պայքարում նվաճել են 2 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներ և դարձել փոխչեմպիոն:

Կուրեշը հնագույն մարզաձև է, որն առաջացել է ներկայիս Տաջիկստանում և Ուզբեկստանում: Այս մարզաձեւը դարեր շարունակ կատարվել է հատուկ արարողություններով, իսկ այսօր այն կատարվում է նոր տեսքով ու նոր կանոններով։ Այս մարզաձեւը գրեթե նման է ըմբշամարտին։