Իրանը Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է պատասխանատվություն կրել ԻԻՀ 2 քաղաքացու սպանության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i227368-Իրանը_Ֆրանսիայի_կառավարությունից_պահանջում_է_պատասխանատվություն_կրել_ԻԻՀ_2_քաղաքացու_սպանության_համար
Արձագանքեկլով Ֆրանսիայում Իրանի 2 քաղաքացիների սպանությանն ԻԻՀ մարդու իրավունքների շտաբն այդ երկրի կառավարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2024 12:31 Asia/Tehran
  • Իրանը Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է պատասխանատվություն կրել ԻԻՀ 2 քաղաքացու սպանության համար

Արձագանքեկլով Ֆրանսիայում Իրանի 2 քաղաքացիների սպանությանն ԻԻՀ մարդու իրավունքների շտաբն այդ երկրի կառավարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Հայտարարության մեջ դատապարտելով Ֆրանսիայում ռասիստական գործողությունների իրականացումն ու Իրանի երկու քաղաքացիների սպանությունը, ԻԻՀ մարդու իրավունքների շտաբը նշել է․ «Ֆրանսիայի կառավարությունը պետք է պատասխան տա Իրանի երկու քաղաքացիների սպանության համար և այդ կապակցությամբ բացատրություն տա հանրությանը»:
Pars Today-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է․ «Ֆրանսիայի կառավարությունը պետք է մանրամասն փաստաթղթեր ու ապացույցներ ներկայացնի այս գործի վերաբերյալ և ներկայացնի հարձակվողի դրդապատճառները։ Հակառակ դեպքում, նման միջադեպերը կարող են լուրջ հարցեր առաջացնել այս երկրում օտարերկրյա քաղաքացիների անվտանգության և ֆրանսիական դատական և անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ»։
Վերջերս, ֆրանսիական Դունկերք քաղաքում, զինված անձը, ենթադրաբար ռասիստական դրդապատճառներով, հարձակում էր իրականացրել Իրանի քաղաքացիներ Համիդ Ղորբանիի և Հադի Ռոստամիի վրա, որի հետևանքով վերջիններս սպանվել էին։
Քանի որ պարզ չէ, թե զոհերը ի՞նչ կապ ունեին միմյանց հետ, ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է ռասիստկան դրդապատճառով կամ կրել է ահաբեկչական բնույթ։
Թեև Ֆրանսիայի իշխանությունները դեռ չեն հայտարարել՝ Իրանի քաղաքացիների սպանությունը ահաբեկչությո՞ւն է, թե՝ սովորական հանցագործխություն,  հետքերը վկայում են օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ թշնամանքի ֆոնին իրականացված հանցագործության մասին։
Ֆրանսիական իշխանությունները փորձում են այդ եկիրը ներկայացնել որպես ժողովրդավարության, խոսքի ազատության և ներգաղթյալներին ողջունող երկիր։ Սակայն գործնականում շատ ներգաղթյալներ, որոնց մեծ մասը սևամորթ է կամ ունի ասիական ծագում, ենթարկվում է անարդար վերաբերմունքի։