Լարիջանի. Իրանը քայլ առ քայլ տարածաշրջանը մաքրեց ահաբեկիչների արատից
https://parstoday.ir/hy/news/iran-i227370-Լարիջանի._Իրանը_քայլ_առ_քայլ_տարածաշրջանը_մաքրեց_ահաբեկիչների_արատից
Pars Today - Ալի Լարիջանիի  խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Իմամ Խամենեիի իմաստուն ղեկավարությամբ և նահատակ Սոլեյմանիի ներկայությամբ քայլ առ քայլ տարածաշրջանը մաքրեց ահաբեկիչների արատից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2024 12:50 Asia/Tehran
  • Լարիջանի. Իրանը քայլ առ քայլ տարածաշրջանը մաքրեց  ահաբեկիչների արատից

Pars Today - Ալի Լարիջանիի  խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Իմամ Խամենեիի իմաստուն ղեկավարությամբ և նահատակ Սոլեյմանիի ներկայությամբ քայլ առ քայլ տարածաշրջանը մաքրեց ահաբեկիչների արատից:

Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին երեքշաբթի օրն ընդգծելով, որ  Իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանում, այն ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձություններից մեկն էր տարածաշրջանում և աշխարհում, ասել է,-«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, ինչպիսիք են՝ պարտադրված պատերազմը, ԱՄՆ-ի կողմից Իրաքի և Աֆղանստանի օկուպացումը, Իսրայելի 33-օրյա պատերազմը Լիբանանի դեմ,սիրիական պատերազմը, ԻԼԻՊ-իներկայությունը տարածաշրջանում, և Եմենի պատերազմը։ Բայց Իրանը, Իմամ Խամենեիի իմաստուն ղեկավարությամբ և Իրանի «Ղոդս» ստորաբաժանման հանգուցյալ հրամանատար՝  նահատակ Սոլեյմանիի ներկայությամբ, քայլ առ քայլ  տարածաշրջանը մաքրեց ահաբեկիչների արատից»:

Pars Today-ի հաղորդման համաձայն՝ Լարիջանին հավելել է. «Վերոնշյալ իրադարձությունները պատճառ դարձան,որ տարածաշրջանային երկրները, ոգեշնչված Իրանի Իսլամական հեղափոխությունից, օտարերկրյա տիրակալների դեմ տարածաշրջանում ստեղծեն դիմադրության շարժումներ , այսինքն՝  երբ ձևավորվում է օտար  տիրապետություն, վերջնական արդյունքը լինում է նրանց դեմ ժողովրդական դիմադրության ձևավորումը։ Դիմադրությունն ստեղծվում է այն ատելությունից ու քինախնդրությունից, որոնք Սիոնիստական ​​ռեժիմն ամեն օր սերմանում է այս երկրների երիտասարդների սրտերում»: