Լարիջանի. Իրանը քայլ առ քայլ տարածաշրջանը մաքրեց ահաբեկիչների արատից
Pars Today - Ալի Լարիջանիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Իմամ Խամենեիի իմաստուն ղեկավարությամբ և նահատակ Սոլեյմանիի ներկայությամբ քայլ առ քայլ տարածաշրջանը մաքրեց ահաբեկիչների արատից:
Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին երեքշաբթի օրն ընդգծելով, որ Իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանում, այն ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձություններից մեկն էր տարածաշրջանում և աշխարհում, ասել է,-«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, ինչպիսիք են՝ պարտադրված պատերազմը, ԱՄՆ-ի կողմից Իրաքի և Աֆղանստանի օկուպացումը, Իսրայելի 33-օրյա պատերազմը Լիբանանի դեմ,սիրիական պատերազմը, ԻԼԻՊ-իներկայությունը տարածաշրջանում, և Եմենի պատերազմը։ Բայց Իրանը, Իմամ Խամենեիի իմաստուն ղեկավարությամբ և Իրանի «Ղոդս» ստորաբաժանման հանգուցյալ հրամանատար՝ նահատակ Սոլեյմանիի ներկայությամբ, քայլ առ քայլ տարածաշրջանը մաքրեց ահաբեկիչների արատից»:
Pars Today-ի հաղորդման համաձայն՝ Լարիջանին հավելել է. «Վերոնշյալ իրադարձությունները պատճառ դարձան,որ տարածաշրջանային երկրները, ոգեշնչված Իրանի Իսլամական հեղափոխությունից, օտարերկրյա տիրակալների դեմ տարածաշրջանում ստեղծեն դիմադրության շարժումներ , այսինքն՝ երբ ձևավորվում է օտար տիրապետություն, վերջնական արդյունքը լինում է նրանց դեմ ժողովրդական դիմադրության ձևավորումը։ Դիմադրությունն ստեղծվում է այն ատելությունից ու քինախնդրությունից, որոնք Սիոնիստական ռեժիմն ամեն օր սերմանում է այս երկրների երիտասարդների սրտերում»: