Իրանն ու Չինաստանը չեն սպասի Արևմուտքին. Կարևոր այց միակողմանիության ու զոռբայության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i227474-Իրանն_ու_Չինաստանը_չեն_սպասի_Արևմուտքին._Կարևոր_այց_միակողմանիության_ու_զոռբայության_դեմ
ParsToday- Գրեթե հինգ տարի է անցել այն պահից, երբ Արաղչին վերջին անգամ ԱԳ փոխնախարարի կարգավիճակով մեկնել էր Պեկին՝ մասնակցելու 2019 թվականին «ՀԳՀԾ-ի շուրջ համատեղ խորհրդակցական նիստին»։ Բայց հիմա նա կրկին մեկնել է այս երկիր չինական Ամանորի կամ գարնանային տոնի նախօրեին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 28, 2024 13:27 Asia/Tehran
  • Իրանն ու Չինաստանը չեն սպասի Արևմուտքին. Կարևոր այց միակողմանիության ու զոռբայության դեմ

ParsToday- Գրեթե հինգ տարի է անցել այն պահից, երբ Արաղչին վերջին անգամ ԱԳ փոխնախարարի կարգավիճակով մեկնել էր Պեկին՝ մասնակցելու 2019 թվականին «ՀԳՀԾ-ի շուրջ համատեղ խորհրդակցական նիստին»։ Բայց հիմա նա կրկին մեկնել է այս երկիր չինական Ամանորի կամ գարնանային տոնի նախօրեին։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Պեկինում հանդիպել և զրուցել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Փորձագետները կարծում են, որ այս հանդիպումը կարևոր ուղերձներ է պարունակում։

Ըստ Parstoday-ի, այս համատեքստում Ղոդս թերթն «Ոսկե կես դար Իրանի և Չինաստանի առջև» վերտառությամբ հոդվածում գրել է. Պեկին ժամանելուն պես իրանցի բարձրաստիճան պաշտոնյան այս մայրաքաղաքում իր ներկայության պատճառի մասին նշել է․ «Այցի հիմնական նպատակը տարածաշրջանային, միջազգային և երկկողմ խորհրդակցություններն են։ Հարաբերությունները միշտ էլ լավ են եղել և հիմա էլ այդպես է։ Բնական է, որ մենք պետք է շարունակենք մեր խորհրդակցությունները տարբեր հարցերի շուրջ»։

Նա շարունակեց՝ ասելով. «Վերջին տարիների ընթացքում մենք սերտ խորհրդակցություններ ենք ունեցել Չինաստանի հետ բոլոր տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Հիմա իրավիճակը կրիտիկական է, տարածաշրջանը բորբոքված է և միջազգային մակարդակով տարբեր խնդիրներ կան։ Նոր տարում ևս մեր միջուկային հարցը կհայտնվի մի իրավիճակում, երբ մենք պետք է ավելի շատ խորհրդակցություններ ունենանք»։

 

Պատմության ճիշտ կողմում

Շուրջ հինգ տարի է անցել այն պահից, երբ Արաղչին վերջին անգամ փոխարտգործնախարարի կարգավիճակով մեկնել էր Պեկին՝ մասնակցելու 2019 թվականին «ՀԳՀԾ-ի շուրջ համատեղ խորհրդատվական նիստին»։ Բայց հիմա՝ չինական Ամանորի կամ գարնանային տոնի նախաշեմին, նա կրկին ժամանել է այս երկիր՝ քննարկելու մի շարք տարբեր հարցեր:

Նախքան ուղևորության մեկնարկը արտաքին գործերի նախարարը գրառում է հրապարակել չինական ամենահեղինակավոր հրատարակություններից մեկում՝ «People's Daily»-ում և գրել. Միակողմանիությանն ու  զոռբայությանը հակազդելու նպատակով Թեհրանը և Պեկինը միշտ հանդես կգան համաշխարհային հարավի երկրների զարգացման, բարգավաճման, համագործակցության ու բարեկամության օգտին և կկանգնեն պատմության ճիշտ կողմում։

Որպես երկու հին ասիական քաղաքակրթություններ, Իրանն ու Չինաստանը դժվարին ժամանակների բարեկամներ են, ովքեր պատվով են դուրս եկել ժամանակի փորձությունից և միասին բարձրացել են «նոր բլուրներ»՝ հասնելու «ավելի վեհ բարձունքների», որպեսզի նրանք որպես երկու պատասխանատու երկրներ իրենց ավանդը բերեն  խաղաղության ապահովման և մարդկային հասարակության զարգացման գործում. Իրան-Չինաստան հարաբերությունների հաջորդ ոսկե կես դարը ցույց կտա, որ այս ուղևորությունը երկու երկրների միջև ռազմավարական և պրագմատիկ համագործակցության նոր էպիզոդի սկիզբն է, և ինչպես չինացի իմաստուններ են ասել՝ «Գործողություններն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը»:

 

Հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելը

Չինաստան ժամանելուն պես մեր երկրի դիվանագիտության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները, ինչպես նաև ԶԼՄ-ներում հրապարակված նրա գրառումը ցույց են տալիս Թեհրանի պրագմատիկ մոտեցումը դեղին վիշապին մերձենալու հարցում և Պեկինի կողմից իրատեսական ողջունումը։

Չինաստանում Իրանի նախկին դեսպան Ջավադ Մանսուրին «Ղոդս»-ին տված հարցազրույցում Արաղչիի Հարավարևելյան Ասիայի այս երկիր կատարած այցի նախադրյալների մասին բացատրել է, որ Կողմերի միջև հարաբերությունները երկար ու պատմական բնույթ ունեն, որոնք որոշ չափով ունեն քաղաքական ընդհանրություններ և նույնիսկ որոշ դեպքերում դրանք լրացվում են տարածաշրջանային շահերով և մշակութային անցյալով:

Նա հավելեց. Համագործակցության և փոխանակման ներուժ դեռ կա, և երկու կողմերն էլ ցանկություն ունեն ակտուալացնելու հնարավոր առկա ներուժը։ Այդ իսկ պատճառով՝ կողմերի համագործակցության 25-ամյա ծրագիրը ներառում է տարբեր հարթություններ, որոնք, ի վերջո, նպատակ ունեն հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։ Մյուս կողմից, Իսլամական Հանրապետության միջուկային դոսիեի շուրջ քննարկումն ու կարծիքների փոխանակումը արվելու են Ամերիկայի և Եվրոպայի թշնամական մոտեցման դեմ կոնսենսուսի հասնելու համար։ Արաղչին ասել է, որ միջուկային հարցը ավելի շատ խորհրդակցությունների կարիք ունի։ Ուստի կարծում եմ, որ այս այցի ընթացքում պարոն արտգործնախարարը պատրաստվում է քայլ կատարել ռազմավարական հարաբերությունների ու շփումների մակրո հարցերի ուղղությամբ. Քանի որ գլոբալ պայմաններն են պահանջում նման համագործակցությունը, և դա այն պայմաններում, երբ Չինաստանի կառավարությունն ունի և՛ միջոցներ, և՛ անհրաժեշտ մոտիվացիա՝ նման փոխգործակցության մեջ մտնելու համար։

 

Իրանը չի սպասի Արևմուտքին

Ոմանք գտնում են, որ Իրանի 14-րդ կառավարությունն իր ռեֆորմիստական ​​մոտեցմամբ մեծ ուշադրություն է դարձրել Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնմանը և նրանց հետ ունեցած լարվածության կառավարմանը՝ ՀԳՀԾ-ի հիման վրա, սակայն մյուս կողմի թշնամական մոտեցումը և Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների մի քանի փուլի սահմանումը ընդամենը վերջին մի քանի ամիսների ընթացքում գործնականում դժվարացրել են հարաբերությունների բարելավումը Ամերիկայի և Եվրոպայի հետ:

Այս ուղղությամբ այս մարդիկ ասում են, որ Արաղչիի այցը Չինաստան և Մասուդ Փեզեշքյանի ծրագրված այցը Ռուսաստան (հունվարի 17) հիասթափության են առաջացրել Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման և երկրի ռազմավարության վեկտորը դեպի Արևելք փոխելու հարցում։

Անդրադառնալով երկու երկրների նկատմամբ Ամերիկայի թշնամական մոտեցմանը, որը հիմք է հանդիսացել Թեհրանի և Պեկինի մերձեցման համար, Մանսուրին ասել է. Վաշինգտոնը վերջին տարիներին միշտ դիմել է խնդիրների ու մարտահրավերների ստեղծման մեթոդին, իսկ Պեկինի պաշտոնյաները, որոնք հոգնել են Սպիտակ տան այս վերաբերմունքից, բնականաբար, հակված են համագործակցելու Շանհայի և BRICS-ի անդամների հետ ԱՄՆ-ին դիմակայելու հարցում, հարց, որը նկատի ունի  նաև Իրանը:

Չինաստանում իրանցի նախկին դիվանագետը հայտարարեց. «Իսլամական Հանրապետությունը անկասկած չի ամփոփել իր արտաքին քաղաքականությունը մեկ սահմանափակ փաթեթում և, ինչպես ասում են, իր բոլոր հավկիթները մեկ զամբյուղի մեջ չի դնի։ Այժմ մենք համագործակցում ենք Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ»։

Թեհրանը չի պնդում, որ հարաբերություններ ունենա սահմանափակ թվով մի քանի երկրների հետ, և, բնականաբար, եթե մարտահրավեր կա Եվրոպայի հետ, դա նրանից է, որ նրանք չեն ցանկանում ճանաչել մեր շահերը և հավասար դիրքերից շփվել մեզ հետ։ Բայց այլ երկրների հետ հարաբերություններում սահմանափակումներ չկան, և այդ պատճառով մենք ակտիվ ենք ԲՐԻԿՍ-ի, Եվրասիայի, Շանհայի և ԷԿՕ-ի դաշինքներում։ Սակայն միջազգային ասպարեզում առկա հարաբերությունների տեսակից ելնելով, Չինաստանը, բնականաբար, պատրաստ է ավելի շատ փոխգործակցության, և մեր այս մոտեցումը հիմնված է ռացիոնալ և լիովին իրատեսական հիմնավորման վրա։

 

* Այլ լրատվամիջոցների բովանդակության վերահրապարակումը Parstoday-ում չի նշանակում դրա բովանդակության հաստատում և միայն լսարանի տեղեկատվության համար է: