Այսօր ողջ Իրանում կայացել է դեկտեմբերի 29-ի ոգեկոչման միջոցառումը
Այսօր ողջ Իրանում կայացել է դեկտեմբերի 29-ի ոգեկոչման միջոցառումը։ Այս օրն Իրանում նշվում է որպես «Խորաթափանցության օր»։ Թեհրանի ժողովուրդն այս միջոցառումը մեծ շուքով կազմակերպեց Իմամ Հոսեյնի անվան հրապարակում։
2009թ․ դեկտեմբերի 29-ին Իրանում կայացած երթը բեկումնային էր իսլամական հեղափոխության պատմության մեջ և հերթական ոսկե էջն ավելացրեց Իրանի ժողովրդի փառապանծ պատմության էջերին։
Միլիոնավոր իրանցիներ այդ օրը մասնակցեցին համազգային երթի՝ իրենց ընդդիմությունը հայտնելով խռովարարներին, ովքեր փորձում էին երկրում տեղի ունեցած 10-րդ ընտրությունների արդյունքները եկղծ հայտարարելով, ապակայունացնել Իրանը։
Դեկտեմբերի 29-ի էպիկական երթն իրանցիների արժանապատվության, անկախության և խորաթափանցության խորհրդանիշն է, ովքեր պատրաստ են մինչ ի մահ պայքարել հանուն իսլամի սկզբունքների և հեղափոխության իդեալների: Այս օրն Իրանում նշվում է որպես «Խորաթափանցության օր», երբ Իրանցի ժողովուրդը կերտեց հերթական էպոսը ՝ հաիսթափեցնելով Աստծու ու նրա կրոնի թշնամիներին։
Այս երթով Իրանի ժողովուրդը փոշու մեջ թաղեց ապստամբություն նախագծողների դժբախտ մարմինները։
2009 թվականի դեկտեմբերի 29-ին Թեհրանում և Իսլամական Իրանի այլ քաղաքներում տասնյակ միլիոնավոր մարդկանց ինքնաբուխ ներկայությամբ կայացած երթի ժամանակ, հերթական անգամ աշխարհին հայտարարվեց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգի լեգիտիմության մասին: