Սահաբ ցանցի հայկական ալիքի հատուկ թողարկումը Նոր Տարվա առիթով
Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների «Սահաբ» ցանցի հայկական ալիքը, որպես Իրանի հայ համայնքի տեղեկատվական դաշտի աուդիո լրատվամիջոց, դիմավորում է 2025 թվականը՝ պատրաստելով և հեռարձակելով հատուկ հաղորդում։
Թեհրանի ժամանակով դեկտեմբերի 31-ին, իրանական դեյ ամսի 11-ին, երեքշաբթի գիշեր, ժամը 22:50-ին կմեկնարկի հայկական ալիքի տոնական հատուկ հաղորդումը։
Տոնական այս հատուկ թողարկումը, որը կշարունակվի մինչև չորեքշաբթի ժամը 00:50, հոգևոր և ուրախ մթնոլորտ կապահովի Իրանում հայ հայրենակիցների, ինչպես նաև հայկական ալիքի լսարանի համար Հայաստանում և աշխարհում։
Հայկական ալիքի գործընկերները, հաղորդումներ մշակողներն ու հաղորդավարները, ամանորյա հատուկ թողարկման ընթացքում, Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնակատարությանն առնչվող ավանդույթների ու արժեքների թեմայով ռադիոհաղորդումներով, նոր տարվա թեմայով բանաստեղծություններով ու երգերով, հայ և իրանցի պաշտոնյաների ու լսարանի շնորհավորական ուղերձներով, և տարբեր զվարճալի բաժիններով, ուրախ տրամադրություն կպատճառեն լսարանին՝ 2025 թվականի տարեմուտին։
Մեր երկրի հայ պաշտոնյաների հետ հարցազրույցը, 2024 թվականի իրադարձություններին և 2025-ի գալիք զարգացումներին անդրադարձը, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում Ամանորի տոնակատարություններից ու ծեսերից հատվածներ ներկայացնելը, ձմեռը, տոն օրերն ու աստվածային բարիքները նկարագրող բանաստեղծությունների ու երգերի հեռարձակումը հայերեն ռադիոժամի ամանորյա թողարկման այլ բաժիններն են լինելու։
Դաստիարակչական ու բարոյական թեմաներով ռադիոբեմադրությունները և աղոթքը հայկական ալիքի ամանորյա հատուկ թողարկման մաս են կազմելու։ Այս տարվա ամանորյա հաղորդման ընթացքում կներկայանան Թեհրանի Հ․ Մ․ «Սիփան» միության «Ավյուն» մանկապատանեկան ասմունքի խմբի անդամները, ղեկավարությամբ Տկն․ Արփի Ալավերդյանի և կներկայացնեն հետաքրքիր ու գեղեցիկ ռադիոբեմադրություն, հեքիաթ ու բանաստեղծություն և Ս․ Ծննդյան մասին տեղեկություն։
Թեհրանի «Նամա» հեռուստատեսային ցանցի (տեսողական ռադիո) արտասահմանյան թողարկումների ալիքը նախատեսված է Թեհրան նահանգի հայերի համար, իսկ Հայաստանում և աշխարհի այլ շրջաններում գտնվող մեր լսարանը կարող է ուղեկցել մեզ https://iranradio.ir/hy/ և https://parstoday.ir/hy կայքերի և Iranseda բջջային հավելվածի միջոցով։
Հարգելի լսարան, կարող եք ձեր ուղերձներով, առաջարկություններով և քննադատություններով կիսվել Sahab ցանցի հայկական ալիքի հետ 02122013761 հեռախոսահամարով և [email protected] էլփոստով։