Ի աջակցություն պաղեստինցիների, իրանցի շախմատիստը հրաժարվել է խաղալ սիոնիստ մրցակցի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i227540-Ի_աջակցություն_պաղեստինցիների_իրանցի_շախմատիստը_հրաժարվել_է_խաղալ_սիոնիստ_մրցակցի_հետ
Ի աջակցություն պաղեստինցիների, իրանցի շախմատիստը հրաժարվել է այս տարի Նյու Յորքում կայանալիք արագ շախմատի աշխարհի առաջնությունում մրցել սիոնիստ շախմատիստի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2024 12:11 Asia/Tehran
  • Ի աջակցություն պաղեստինցիների, իրանցի շախմատիստը հրաժարվել է խաղալ սիոնիստ մրցակցի հետ

Ի աջակցություն պաղեստինցիների, իրանցի շախմատիստը հրաժարվել է այս տարի Նյու Յորքում կայանալիք արագ շախմատի աշխարհի առաջնությունում մրցել սիոնիստ շախմատիստի հետ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին մրցումների վեցերորդ փուլում հաղթել է ՖԻԴԵ-ի վարպետ ղազախստանցի Մարկ Սմիրնովին, իսկ յոթերորդ տուրում հրաժարվել է խաղալ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ՝ ի աջակցություն Պաղեստինի ճնշված ժողովրդի։

Հարկ է նշել, որ Սիոնիստական ռեժիմի մարզիկներն արդեն երկար ժամանակ մեկուսացած են։ Շատ հաճախ իսլամական երկրների մարզիկները հրաժարվում են մրցել սիոնիստ մարզիկների հետ՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի։ Այս հարցում առաջատարն իրանցի մարզիկներն են։