Ինչու՞ է դեկտեմբերի 29-ը կարևոր օր Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i227552-Ինչու_է_դեկտեմբերի_29_ը_կարևոր_օր_Իրանում
Parstoday- 1403 թվականի դեյ ամսի 9-ը (2024 թվականի դեկտեմբերի 29-ը) Իրանում հայտնի օր էր, որը կոչվում էր Իրանում Վիլայաթի հետ Ումմայի ուխտակցության վերանորոգման և Խորաթափանցության օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2024 14:19 Asia/Tehran
  • Ինչու՞ է դեկտեմբերի 29-ը կարևոր օր Իրանում

Parstoday- 1403 թվականի դեյ ամսի 9-ը (2024 թվականի դեկտեմբերի 29-ը) Իրանում հայտնի օր էր, որը կոչվում էր Իրանում Վիլայաթի հետ Ումմայի ուխտակցության վերանորոգման և Խորաթափանցության օր:

2009 թվականին Իրանի նախագահական ընտրություններից հետո, ընտրակեղծիքներ լինելու մասին երկու ձախողված թեկնածուների պնդումից հետո, մի խումբ մարդիկ Իրանի տարբեր շրջաններում գունավոր հեղափոխության մոդելով բողոքի ցույցերի, քաոսի և անկարգությունների ալիք բարձրացրին:

Ըստ Parstoday-ի՝ այս խռովությունից հետո ձեռք բերված փաստաթղթերն ու ապացույցները վկայում են, որ դրսից, մասնավորապես ԱՄՆ-ից և եվրոպական որոշ երկրներից եկած գործակալները, վաղուց նախագծել էին գունավոր հեղափոխության այս սցենարը և ստանձնել այս դավադրության ղեկավարումը:

Այս խռովության ժամանակ արևմուտքցիները մի կողմից թիրախավորեցին Իրանում ընտրությունների իսկությունն ու առողջությունը՝ ժողովրդին քաղաքական կառուցվածքից հուսահատեցնելու համար, մյուս կողմից՝ երազում էին փափուկ տապալման մասին, քանի որ տեսան, թե ժողովուրդը հակված է Արևմուտքը քննադատող քաղաքական գործիչներն։ Այդ իսկ պատճառով, Իրանի նախագահության 10-րդ շրջանի ընտրություններից հետո փողոցային անկարգությունները սովորական իրադարձություն չէր, այլ մի երևույթ, որը նախագծված էր փափուկ և գունավոր  կամ թավշյա հեղափոխությունների օրինակով:

Այս խռովությունները, որոնք իրականացվում էին փոքրաթիվ խռովարարների մասնակցությամբ, շարունակվեց իսլամական սրբավայրերի դեմ ուղղված անարգանքով ևդժգոհություն առաջացրեց Իրանի ժողովրդին մոտ։ Ի պատասխան այս անկարգություններին ու պղծումներին Իրանի ժողովուրդը 2009 թվականի դեկտեմբերի 30-ին փողոց դուրս գալով հայտարարեց իր նողկանքը խռովարարների նկատմամբ և իր աջակցությունը հայտնեց կրոնի վրա հիմնված մարդկային քաղաքականության նկատմամբ։ Իրանական օրացույցում այս օրը կոչվել է որպես Վիլայաթի հետ Ումմայի ուխտակցության վերանորոգման և Խորաթափանցության օր

Այդ իրադարձությունից 15 տարի անցնելով, Իրանի ժողովուրդն ամեն տարի այս օրը (դեկտեմբերի 29-ին) դուրս է գալիս փողոց՝ ևս մեկ անգամ ցույց տալու իր խորաթափանցությունը թշնամիների դավադրությունների նկատմամբ։