Իրանի Արտասահմանյան ԶԼՄ-ների վարչության պարզաբանումները օրինախախտ իտալացի լրագրողի ձերբակալության վերաբերյալ
-
Իրանի Արտասահմանյան ԶԼՄ-ների վարչության պարզաբանումները օրինախախտ իտալացի լրագրողի ձերբակալության վերաբերյալ
Parstoday- Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Արտասահմանյան լրատվամիջոցների գլխավոր վարչությունն ընդգծել է իտալացի լրագրողի ձերբակալությունը Իրանի Իսլամական Հանրապետության օրենքները խախտելու մեղադրանքով և հայտարարել, որ Թեհրանում Իտալիայի դեսպանատունը տեղեկացվել է դեպքի մասին:
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Արտասահմանյան լրատվամիջոցների գլխավոր վարչությունը հայտարարություն է տարածել, որ Իտալիայի քաղաքացի «Չեչելյա Սալան», ով 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Իրան է ժամանել լրագրողի վիզայով, ձերբակալվել է դեկտեմբերի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության օրենքները խախտելու մեղադրանքով։ Ըստ Parstoday-ի՝ այս հայտարարության մեջ նշվում է, որ «Չեչելյա Սալայի» գործը հետաքննության փուլում է և իտալացի լրագրողի ձերբակալությունն իրականացվել է համապատասխան կանոնակարգով, ինչի մասին տեղյակ է պահվել նաեւ Թեհրանում Իտալիայի դեսպանատունը։
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության արտասահմանյան լրատվամիջոցների գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ձերբակալված իտալացի լրագրողի համար հյուպատոսական ծառայությունների հնարավորություն է ապահովվել, և նա հեռախոսով կապի մեջ է նաև իր ընտանիքի հետ։